Սեպտեմբերի 11-ից Թբիլիսիում ակցիա անցկացնող Շուքրութիի բնակիչները հայտարարություն են տարածում՝ ի պատասխան խորհրդարանի նախագահի ու վարչապետի մեկնաբանություններին։ Ինչպես հայտնի է, հանդիպման 6 մասնակից սեպտեմբերի 1-ից հացադուլ է հայտարարել, նրանց առողջական վիճակը ծանր է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ցանկանում ենք արձագանքել խորհրդարանի նախագահի և վարչապետի երեկվա հայտարարություններին մեր բողոքի հետ կապված։
Ճիաթուրայից այստեղ են եկել հենց այն բանի համար, և մի քանի մասնակից դիմեցին բողոքի ծայրահեղ միջոցի հենց այն բանի համար, որ կենտրոնական իշխանությունը մեզ չի լսում։
Ինչպես գիտեք, մարտի 14-ից մենք շարունակական բողոքի ակցիա ենք անցկացնում Ճիաթուրայում՝ Կորոխնալի և Շուքրութի հանքավայրերի մոտ։
Այս 6 ամիսների ընթացքում կենտրոնական կամ տեղական իշխանությունից մեզ մոտ ոչ ոք չի եկել։ Հիմա էլ, երբ Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց ենք, խորհրդարանի նախագահն ու կառավարության ղեկավարը հայտարարություններ են անում՝ անգամ ներկայացուցիչ չուղարկելով՝ իրողությունը հասկանալու համար։
Փոխարենը կրկնում են «Ջորջիան Մանգանեզի» տարածած տեղեկությունը, թե մենք ստացել ենք ամբողջական փոխհատուցում, ինչը սուտ է, և մենք պատրաստ ենք դա փաստաթղթերով ապացուցել։ Ուստի խնդրում ենք կենտրոնական իշխանությանը ներգրավվել խնդրի լուծման գործընթացի մեջ։
Մենք միայն մեկ խնդրանք ունենք, որ «Ջորջիան Մանգանեզը» դատական փորձաքննության բյուրոյի միջոցով գնահատի պատճառած վնասը և արդարացի փոխհատուցում վճարի տուժած ընտանիքներին։
Ընկերությունն այս պարտավորությունը ստանձնել է 2021 թվականին՝ մեզ հետ ստորագրված հուշագրով, որը հետագայում խախտել է, չի կատարել, և այն միջոցները, որոնք որպես կանխավճար է վճարել միայն մի քանի տուժած ընտանիքներին, անվանում է ամբողջությամբ վճարված փոխհատուցում։
Ցավոք, հացադուլ հայտարարածների առողջական վիճակը օրեցօր վատանում է։ Նրանք չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիաները, քանի դեռ չեն կատարվել իրենց արդար պահանջները։
Դիմում ենք խորհրդարանին, կառավարությանը, հանրային պաշտպանին, որ լսեն մեզ և ամեն ինչ անեն մեր իրավունքները պաշտպանելու համար, որովհետև, չնայած մենք լիովին իրավացի ենք, «Ջորջիան Մանգանեզն» այնքան ազդեցիկ է, որ նույնիսկ դատարանում չենք կարող պաշտպանել մեր իրավունքները։
Միևնույն ժամանակ խնդրում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր կողմնակից են, որ այս երկրում մարդու իրավունքները պաշտպանված լինեն և մեզ չճնշեն, երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին գալ խորհրդարանի մոտ՝ համերաշխության հանրահավաքի»,- ասված է հայտարարության մեջ։
«Այս մարդկանց մասին տեղեկություններ ենք փնտրել և ովքեր որ բողոքի ակցիայի կազմակերպիչներն են, նրանցից յուրաքանչյուրը տասնյակ հազարավոր լարիի փոխհատուցում է ստացել ընկերությունից։ Եթե ընկերությունից լրացուցիչ որևէ բան պահանջվի, միգուցե այդ կապակցությամբ բանակցություններ տեղի ունենան։ Սա այն տեղեկությունն է, որ մենք ունենք մինչ այժմ։ Ընկերության գործն է բանակցություններ վարելը»,- սեպտեմբերի 13-ին ասել է Իրակլի Կոբախիձեն։
«Ընկերությունը տեղեկություն է հրապարակել, այդ թվում՝ այն մարդիկ, ովքեր ներգրավված են բողոքի ակցիայի մեջ, նրանք ամբողջությամբ փոխհատուցում ստացել են։ Համենայնդեպս, ընկերության հայտարարության մեջ երևում էր։ Ուստի պետք է զննել, թե կոնկրետ ինչ հարցերի է վերաբերում այս կամ այն բողոքը կամ պահանջը»,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։