Շվեդիայում սպանվել է Կադիրովին քննադատող չեչեն բլոգեր Տումսո Աբդուրախմանովը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Չեչեն ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովը, ով հայտնի էր Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին քննադատելով, Շվեդիայում սպանվել է։ Ըստ «Ադաթ» շարժման տեղեկության՝ նրան գնդակահարել են գիշերը։ Շվեդիայի իրավապահ մարմինները չեն մեկնաբանել կատարվածը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Որքան էլ մեզ համար դժվար լինի խոստովանել տեղի ունեցածը, ցավոք, Տումսո Աբդուրախմանովի մահվան մասին լուրերը ճիշտ դուրս եկան։ Մենք արդեն մի քանի օր է, ինչ մեր ներքին հետաքննությունն ենք իրականացնում Տումսոյի սպանության գործով։ Սկզբում չէինք կարողանում հավատալ կատարվածին։ Այս փուլում մենք բավարար տեղեկություններ ունենք նրա մահը հաստատելու համար։ Նրա եղբորը՝ Մուհամեդին, թաքցրել են հատուկ ծառայությունները։ Գիշերը Տումսոյին գնդակահարել են մի խումբ մարդիկ: Այս պահին հետաքննվում են սպանության մանրամասները»,- գրել է «Ադաթ» շարժումը Telegram-ում։

Աբդուրախմանովի սպանության մասին լուրերը տարածվել են դեկտեմբերի 1-ին: Այս ընթացքում բլոգերը սոցիալական ցանցերում չի հայտնվել։

Լրագրող Միտչել Պրոտերոն Twitter-ում գրում է, որ ինքը զրուցել է բազմաթիվ աղբյուրների հետ և կարող է հաստատել, որ Տումսո Աբդուրախմանովը սպանվել է դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը «անհայտ կասկածյալների կողմից, որոնք Ռամզան Կադիրովի կողմից ուղարկված մարդասպաններ են»։

«Նրա մերձավոր աղբյուրներն ինձ ասում են, որ նա գտնվում էր անվտանգության ծառայությունների պաշտպանության ներքո, սակայն Կադիրովի վարձկանները կարողանում են թիրախավորել այլախոհներին Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, իսկ այժմ՝ Շվեդիայում»,- ասում է լրագրողը։

Տումսո Աբդուրախմանովը Չեչնիան լքել է 2015 թվականին, որին նախորդել էր կոնֆլիկտը Չեչնիայի կառավարության այն ժամանակվա վարչակազմի ղեկավար Իսլամ Կադիրովի հետ։ Աբդուրախմանովը եղել է նաև Վրաստանում և փորձել է ապաստան ստանալ, սակայն 2016 թվականի հոկտեմբերի 31-ին Վրաստանի փախստականների հարցերով նախարարությունը հրաժարվել է նրան ապաստան տրամադրել։ 2017 թվականին նա լքել է Վրաստանը, որից հետո գտնվել է նախ Լեհաստանում, ապա՝ Շվեդիայում։

Չեչնիայի կառավարության ներկայացուցիչները բազմիցս սպառնացել են Տումսո Աբդուրախմանովին։ 2019 թվականին խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովը բլոգերին հայտարարել էր իր թշնամին և խոստացել գտնել նրան։ Դաուդովին զայրացրել են Չեչնիայի նախկին ղեկավար Ռամզան Կադիրովի հոր՝ Ախմադ Կադիրովի մասին բլոգերի խոսքերը։ Նա սպառնացել է վրեժ լուծել Տումսո Աբդուրախմանովից.

«Այսուհետ, երբ գնում ես քնելու, համոզվիր, որ դուռը կողպված է: Երբ դուրս ես գալիս, նայիր շուրջդ: Եթե ​​հանկարծ քեզ թիկունքից հարվածեն, իմացիր, որ դա պատահականություն չէ»։

Աբդուրախմանովին փորձել են սպանել նաև 2020 թվականի փետրվարին, երբ ՌԴ քաղաքացի Ռուսլան Մամաևը մուրճով ներխուժել էր բնակարան և հարձակվել նրա վրա։ Ավելի ուշ Մամաևը մասամբ խոստովանել է հանցանքը։ Նա պնդում էր, որ չէր ցանկանում սպանել Տումսո Աբդուրախմանովին, սակայն չի կարողացել դիմակայել Գրոզնիից իրեն Շվեդիա ուղարկած մարդկանց։ 2021 թվականի հունվարին շվեդական դատարանը Ռուսլան Մամաևին դատապարտել է 10 տարվա ազատազրկման։

2021 թվականի հոկտեմբերին բլոգերը Շվեդիայի իշխանությունից քաղաքական վտարանդիի կարգավիճակ է ստացել:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):