Երկրորդ օրն է՝ Սվանեթիի Շխելդա լեռան վրա փնտրում են վրացի հայտնի լեռնագնաց, 34-ամյա Արչիլ Բադրիաշվիլիին։ Նա 4 օր առաջ Սվանեթիում բնակվող լեռնագնացների՝ Նարիման և Ավթո Ջափարիձեների, Բեշքեն Փիլփանի հետ արշավի է մեկնել Շխելդա լեռ։ Երեկ, երբ խումբը իջնելիս է եղել գագաթից, եղանակը վատացել է, և հավանաբար Արչիլ Բադրիաշվիլիին մոտիկ տարածության վրա կայծակի հարված է եղել, որից հետո նա ընկել է ժայռից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Վրաստանի լուրերին» տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը Ռուսաստանից է ծանուցվել Շխելդայի վրա շտապ օգնության անհրաժեշտության մասին, քանի որ Արչիլ Բադրիաշվիլիի հետ գտնվող լեռնագնացները կարողացել են բռնել միայն Ռուսաստանի հաճախականությունը։
Մեստիայի փրկարար ծառայության աշխատակիցները և տեղի լեռնագնացները հաղորդագրությունը ստանալուց հետո՝ մոտավորապես ժամը 17-18-ի սահմաններում, գնացել են Շխելդա լեռան ուղղությամբ։ Տեղացիները «Վրաստանի լուրերին» պատմում են, որ երեկ ուղղաթիռի օգնություն են խնդրել, հատկապես, երբ եղանակը բարելավվել է Բեչոյի կողմից՝ Շխելդա գագաթի ուղղությամբ և հնարավոր է եղել թռչել, սակայն ՆԳՆ ուղղաթիռը երեկվանից փրկարարական աշխատանքներին չի մասնակցել։
«Երեկ պայմանավորվեցինք, որ ուղղաթիռն այստեղ կլինի առավոտյան ժամը 6-ին։ Միևնույն է ուշացավ, ժամը 8-ին թռավ Թբիլիսիից։ Շուտով ուղղաթիռը մտավ հովիտ և դուրս բերեց Արչիլի հետ գտնվող երեք տղաներին։
Մտածում էինք, որ երկրորդ անգամ կթռչի ու կսկսեն փնտրել Արչիլիին, բայց նա չթռավ։ Պարզվեց, որ նա այլևս վառելիք չունի։ 8 ժամ հետո եկավ վառելիքով բեռնված մեքենա։
Երբ նրանք լցրեցին վառելիքը, անմիջապես օդ բարձրացան և մի քանի րոպե առաջ վերադարձան։ Մեզ ասացին, որ Արչիլին տեսել են ընկած վիճակում, բայց չեն կարողացել հասնել այնտեղ։ Եղանակը նորից վատացել է, անձրև ու ամպրոպ է։ Սվանեթիում ով որ կարող է ինչ-որ բանով օգնել՝ բոլորը լեռներում են Արչիլին փրկելու համար։
Արչիլը փորձառու լեռնագնաց է։ Մենք գիտենք, որ նա հատուկ գլխարկով էր, ուսապարկ ուներ, բժիշկ է և գուցե հիմա էլ ողջ մնա։ Նախորդ տարիներին նա 16 օր կորած էր համարվում Շխարայի վրա, 4 օր պարանից կախված է մնացել Ուշբայի վրա և երկու անգամ էլ փրկվել է»,- «Վրաստանի լուրերին» պատմել է տեղի բնակիչներից մեկը։
Շխելդայի վրա տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն այսօր՝ ժամը 12-ին, հայտարարություն է տարածել.
Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներն ու փրկարարները Սվանեթիում սահմանային ոստիկանության ուղղաթիռի օգնությամբ Շխելդա լեռան գագաթի վրա գտնվող երեք լեռնագնացներին անվտանգ տեղափոխել են Մեստիա։
Ըստ լեռնագնացների՝ գագաթին գտնվող մարդկանցից մեկը հավանաբար մահացել է կայծակի հարվածի հետևանքով։
Օդերևութաբանական պայմանների վատթարացման պատճառով մնացած երեք հոգին չեն կարողացել ինքնուրույն տեղաշարժվել, և խնդրել են փրկարարական ջոկատի օգնությունը։
Ծանուցումն ստանալուն պես ծրագրվել է փրկարարական գործողություն, որին մասնակցել են ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռը և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հատուկ իրավիճակների արձագանքման գլխավոր բաժնի հրշեջ-փրկարարները։ Ներգրավվել է Զեմո-Սվանեթիի հրշեջ-փրկարարական վարչությունը։
Շխելդայի գագաթին անհետացած լեռնագնացի որոնողական աշխատանքները ինտենսիվ ռեժիմով շարունակվում են»,- ասված է ԱԻ կառավարման ծառայության հաղորդագրությունում։
«Վրաստանի լուրերի» հարցին, թե ինչու երեկ ՆԳ նախարարության ուղղաթիռը չի ներգրավվել փրկարարական աշխատանքներին, ԱԻ կառավարման ծառայության ԶԼՄ-ների հետ կապի ներկայացուցիչը պարզաբանել է, որ «եղել են շատ ծանր օդերևութաբանական պայմաններ՝ անձրև, կարկուտ»։
Մենք չստացանք տեղեկություն, թե ինչու՞ այսօր՝ առավոտյան, մեկ թռիչքից հետո, ուղղաթիռն այլևս չի կարողացել մասնակցել փրկարարական աշխատանքներին, քանի դեռ Բեչո չի բարձրացել ավիացիոն վառելիքով բեռնված մեքենան։
Այն բանից հետո, երբ 2022 թվականի հուլիսի 29-ին Գուդաուրիում կործանվեց սահմանային ոստիկանության ուղղաթիռը, որի հետևանքով զոհվեց 8 մարդ, Վրաստանի ՆԳՆ-ն Airbus Helicopters-ից գնեց երեք նոր H 145 ուղղաթիռ, որոնց համար վճարել ենք 26․5 միլիոն եվրո։ Երկու ուղղաթիռը արդեն Վրաստանում է։ ՆԳՆ-ի տվյալներով՝ այս ուղղաթիռներն առանձնանում են բարձրության վրա գործելու ունակությամբ և լիովին հագեցած են լեռնային փրկարարական տեխնիկայով։
Շխելդան գտնվում է Մեստիայի մունիցիպալիտետում՝ Սվանեթիի Կավկասիոնիի գլխավոր լեռնաշղթայի վրա, Ուշբա սառցադաշտի գլխին։ Շխելդան ունի հինգ գագաթ, արևելյանը՝ 4322 մ, կենտրոնականը՝ 4310 մ, արևմտյանը 3-րդ՝ 4280 մ, արևմտյանը 2-րդ՝ 4300 մ, արևմտյանը՝ 4129 մ։ Ամենաբարձրը արևելյանն է։ Խորհրդային լեռնագնացները Շխելդա առաջին անգամ բարձրացել են 1936 թվականին։ 1977 թվականին Ռուսաստանից ժամանած մի խումբ լեռնագնացներ զոհվել են կենտրոնական Շխելդա բարձրանալիս։