«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր, ապօրինի բանտարկված Մզիա Ամաղլոբելին շարունակում է մնալ «Վիվամեդ» կլինիկայում։ Բուժհաստատության կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեի խոսքով՝ իրավիճակը տագնապալի է, և բարդությունները բացառված չեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
«Նոր տեսակցեցի Մզիային, լավ է զգում: Պետք է շարունակել լրացուցիչ հետազոտությունները և խորհրդակցել բժիշկների հետ։ Հաշվի է առնում առաջարկությունները։ Նրան արդեն տրվել է նշանակումը, որն իրականացվում է, ինչին նա հայտնում է իր համաձայնությունը, և դա մեզ շատ է ուրախացնում։ Ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են քաղցի ազդեցությանը, որն ազդում է ընդհանրապես մարդու օրգանիզմի վրա, այդ թվում՝ աղեստամոքսային տրակտի վրա։ Իհարկե, տագնապալի իրավիճակ է, և միշտ կարող է լինել որոշակի բարդություն։ Նա կմնա մեզ մոտ այսօր և, հավանաբար, վաղը նույնպես, որպեսզի հետազոտությունները շարունակվեն և լինեն հսկողության տակ։ Նման երկարատև հացադուլը իր ազդեցությունն է թողնում մարմնի վրա»,- ասել է Չխաիձեն «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Մզիա Ամաղլոբելին արդեն 26-րդ օրն է բանտում հացադուլ է անում՝ ի նշան բողոքի։ Նա փետրվարի 4-ին Ռուսթավիի թիվ 5 քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա՝ անալիզներ անցկացնելու նպատակով։ Փաստաբան Ջուբա Քաթամաձեի խոսքով՝ բանտարկյալը պահանջում է իրեն վերադարձնել ՔԿՀ և այնտեղ շարունակել իր հետազոտությունը։
Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակի վերաբերյալ հանրային պաշտպանի հովանու ներքո բժիշկների հատուկ խումբ է ստեղծվել, որը վաղը կհանդիպի բանտարկյալի հետ։
«Այս խումբը ոչ միայն ստեղծվել է հանրային պաշտպանի կողմից, այլև վայելում է պաշտպանական կողմի վստահությունը, դրա ստեղծմանը մասնակցել են նաև տիկին Մզիայի ընտանիքի անդամները, հարազատները։ Ըստ այդմ, քանի որ այս խումբը մուտք է գործում վաղը, որոշվեց, որ տիկին Մզիան մինչև վաղը կմնա «Վիվամեդում», իսկ վաղը երեկոյան, երբ բոլոր թեստերը կանցկացվեն, նրա խնդրանքն է, որ տեղափոխվի թիվ 5 քրեակատարողական հիմնարկ»,- ասել է Ջուբա Քաթամաձեն։
Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Բաթումելեբի»/«Նեթգազեթի» լրատվականների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է երկու անգամ։ Առաջին անգամ նրան ձերբակալել են վարչության օժանդակ շենքի պատին բողոքի պաստառ փակցնելու համար, իսկ երկրորդ անգամ՝ Բաթումիի ոստիկանապետի վրա հարձակվելու մեղադրանքով, իսկ փաստաբաններին երեք ժամ թույլ չեն տվել տեսակցել նրան։
Ձերբակալությունից հետո Ամաղլոբելին դարձել է դաժան վերաբերմունքի զոհ։ Նրա խոսքով՝ ոստիկանական բաժանմունքում ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեն թքել է իր դեմքին և փորձել ֆիզիկական բռնություն գործադրել՝ թույլ չտալով ջուր խմել և օգտվել զուգարանից։
«Բաթումելեբին» տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները բանավոր վիրավորում Մզիա Ամաղլոբելիին այն բանից հետո, երբ նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Ինքը՝ ոստիկանապետը, հայհոյել է նրան և սպառնացել քրեական կարգով ձերբակալել։
Ամաղլոբելին դեռ չի ստացել տուժողի կարգավիճակ, մինչդեռ Դգեբուաձեն շարունակում է պաշտոնավարել:
Իրավապաշտպանները պնդում են, որ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ճնշում, քանի որ լրագրողի արարքը՝ նրան ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։ Նրանք դատախազությանը կոչ են անում անհապաղ դիմել դատարան և միջնորդել փոխել խափանման միջոցը՝ կալանքը։
