«Մեր՝ վրացիներիս ազգային կարևորագույն խնդիրներից մեկը տարածքային ամբողջականության վերականգնումն է։ Վստահաբար կարող ենք ասել, որ գործակալներով հագեցած ընդդիմությունն այս անգամ էլ կհրաժարվի հետամուտ լինել Վրաստանի շահերին, կշարունակի կատարել արտաքին հանձնարարությունները և դեմ կկանգնի տարածքային ամբողջականության վերականգնման համար անհրաժեշտ փոփոխություններին։ Դրա համար մեզ անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում ոչ ոք չկարողանա կանգնել սահմանադրական փոփոխությունների դեմ»,- ասել է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ ելույթ ունենալով Ամբրոլաուրիում անցկացվող կուսակցության նախընտրական քարոզարշավի տարածաշրջանային միջոցառմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Անցած մի քանի տարիները ակնհայտ դարձրին, որ իրադարձությունները տարածաշրջանում շատ արագ են զարգանում։ Ուստի մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք հնարավորության ի հայտ գալուն և տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնմանը։ Նման դեպքում անհրաժեշտություն կառաջանա մեր երկրի կառավարման համակարգը և պետական տարածքային դասավորությունը հարաբերակցության մեջ մտցնել նոր իրականության հետ, որի միակ ճանապարհը սահմանադրական փոփոխությունների իրականացումն է»,- ասել է Իվանիշվիլին։ Ի տարբերություն կուսակցության մյուս առաջնորդների, Ամբրոլաուրիում նա կանգնել է առանձին ամբիոնի մոտ՝ զրահակայուն ապակու հետևում։
Իվանիշվիլին նույն հայտարարությունն արել է օգոստոսի 21-ին Մցխեթայում.
«Այսօր աշխարհում և մեր տարածաշրջանում քաղաքական իրավիճակը դինամիկ փոխվում է։ Ցանկացած պահի օրակարգում կարող է հայտնվել Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը, ինչից հետո անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել Վրաստանի Սահմանադրության մեջ։
Տարածքային ամբողջականության վերականգնման պայմաններում պետք է վերանայվի երկրի կառավարման համակարգը և տարածքային դասավորությունը, ինչը անհնար է առանց սահմանադրության փոփոխությունների։
Հավաքական «Ազգային շարժումը» նույնիսկ նման ժամանակ միանշանակ դեմ է գնալու ազգային շահերին ու խոչընդոտ է ստեղծելու տարածքային ամբողջականության վերականգնման համար, ինչը չի կարելի թույլ տալ։ Ըստ այդմ՝ «Վրացական երազանքը» հաջորդ գումարման խորհրդարանում պետք է ունենա սահմանադրական մեծամասնություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում անարգել իրականացնի տարածքային ամբողջականության վերականգնման համար անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները»։
Ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդներից Անա Նացվլիշվիլիի խոսքով՝ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է ճանաչել Աբխազիան՝ իշխանության ղեկին մնալու երաշխիքի դիմաց։
«Բիձինա Իվանիշվիլին և նրա «Վրացական երազանքը» ծառայում են Ռուսաստանին։ Այն բանից հետո, երբ Իվանիշվիլին Ռուսաստանի հանձնարարությամբ փակեց Վրաստանի համար բացված Եվրամիության դուռը և դադարեցրեց Եվրամիությանը Վրաստանի լիիրավ անդամակցության շուրջ նախատեսված բանակցությունները, Իվանիշվիլին անցնում է ծրագրի հաջորդ փուլին։ Հասկանալի է, որ նա մտադիր է ճանաչել Աբխազիան՝ իշխանության ղեկին մնալու երաշխիքի դիմաց։
Սա Աբխազիայի ճանաչման և Վրաստանին դավաճանելու ռուսական ծրագրի ճանապարհն է։ Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, որոնց համար, ինչպես ինքն է ասում, իրեն անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն, սա հենց այս նենգ, դավաճանական ծրագրի մի մասն է։ Վրաստանի Սահմանադրության մեջ կա շատ հստակ, միանշանակ արձանագրում Վրաստանի անկախության և տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Հենց այս գրությունն է թիրախավորում Բիձինա Իվանիշվիլին, երբ խոսում է սահմանադրական փոփոխությունների մասին»,- ասել է Նացվիլիշվիլին։
