«Թբիլիսի մոլ» առևտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիների և նրանցից մի քանիսին ֆիզիկական բռնության ենթարկել։ Ձերբակալվել են նաև ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ և անդամներ, այդ թվում՝ Նիկա Մելիան, Գիորգի Կիրթաձեն, Թենգո Թևզաձեն, Գիգի Ուգուլավան և Դիմիտրի Բիձինաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թույլ չեն տվել ցուցարարներին փակել ճանապարհը, ինչի պատճառով իրավիճակը պարբերաբար լարվել է։ Ծեծկռտուքի և հրմշտոցի ժամանակ, հավանաբար, վիրավորվել է «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Նիկա Կոկաիան, ով լուսաբանում էր իրադարձությունները։ Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց։
«Թբիլիսի մոլի» մոտ նախատեսված ակցիայի համար քաղաքացիները սկսել են հավաքվել ժամը 16:00-ից: Ավելի վաղ ՆԳՆ-ն առևտրի կենտրոնի և Ազատ համալսարանի մոտ, որտեղից պետք է երթ անեին ուսանողները, մեծ թվով աշխատակիցների է մոբիլիզացրել տարբեր ստորաբաժանումներից, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատներից։ Տեղում է գտնվել նաև Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլին, նույն ինքը՝ «Խարեբան»։
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը երթով շարժվում է դեպի Թբիլիսիի քաղաքային դատարան։
Ներքին գործերի նախարարությունը ձերբակալվածների մասին տեղեկություն չի հրապարակում։
Այսօրվա բողոքի ակցիային նախորդել են երեկ՝ փետրվարի 1-ին, ներքին գործերի նախարարության խուզարկությունները քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում՝ ֆեյսբուքյան խմբի ադմինիստրատորներ Իլիա Ղլոնտիի և Նենսի Վոլանդի, ինչպես նաև Իսակո Դևիձեի տներում։ Իսակո Դևիձեն ենթարկվել է վարչական կալանքի։ Ոստիկանական բաժանմունքում հարցաքննությունն ավարտելուց հետո Իլիա Ղլոնտին հայտարարել է, որ խուզարկության պատճառը այսօրվա հանրահավաքի մասին իր տարածած գրառումն է։
Բողոքի ակցիայի նախաձեռնությունից հետո՝ հունվարի 31-ին, «Վրացական երազանքի» կառավարությունը հապճեպ ընդունել է նոր կանոնակարգ, որով ռազմավարական նշանակության օբյեկտների ցանկում ներառվել են միջազգային մայրուղիները, ինչպիսիք են, օրինակ՝ դեպի Թբիլիսի մուտքը/ելքը և դրանց արգելափակումը կպատժվի քրեական օրենսգրքով։
Մինչ բողոքի ակցիան ՆԳՆ-ն քաղաքացիներին զգուշացրել է, որ «Թբիլիսի մոլի» դիմաց խմբակային ճանապարհ փակելը հանցագործություն է և պատժվում է 2-ից 4 տարի ազատազրկմամբ։
