Թբիլիսիում, այսպես կոչված «Ռիկեի գլանների» տարածքում, զոհվել է 16-ամյա Իոսեբ Ադեիշվիլին։ Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ երեկոյան ժամերին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ Կոնգրեսում կրկին ներկայացվել է երկկուսակցական «MEGOBARI Act»-ը
Ողբերգության մասին այսօր տեղեկություն է տարածել «Պիրվելի» հեռուստաընկերությունը։ Մահացածի մայրը պատմում է, որ որդին ընկերների հետ է եղել Ռիկե այգում։
«Փոքրերը շփոթվել են ու չեն կարողացել օգնել։ Նա գոռացել է, որ իրեն օգնեն։ Գլանների մոտ երեք մետր ջուր է եղել կուտակված, երեխաներն ինձ ասացին, որ ընկել է։ [...] Ես էլ չեմ հասկանում..․ ուժ չունեմ... այնքան եմ խղճում տղայիս, որ չգիտեմ՝ ում մեղադրեմ։ Թաղապետարան, քաղաքապետարան՝ ո՞վ է պատասխանատու։ Քաղաքապետը՞։ Հուսով եմ, որ Կախի Կալաձեն ուշադրություն կդարձնի այս իրավիճակին»,- ասել է Իոսեբ Ադեիշվիլիի մայրը «Պիրվելի»-ին։
Թբիլիսիի քաղաքապետարանը պնդում է, որ միջադեպը տեղի է ունեցել մասնավոր սեփականությունում և զրպարտություն է համարում տարածված տեղեկությունը, թե դեռահասն ընկել է Ռիկե այգու բաց հորի մեջ։
«Ցավոք սրտի, ողբերգությունը տեղի է ունեցել մասնավոր սեփականություն հանդիսացող շենքում։ Կրկնում ենք, որ դեպքը տեղի է ունեցել մասնավոր սեփականություններից մեկում»,- ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ, Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատգամավոր Սաբա Բուաձեն Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարությունը անպատասխանատու է համարում։ Նրա խոսքով՝ տղայի մահվան վայրը, իրոք, պատկանում է «Ռիկեի գլանների» տարածքին, «սակայն այն ծանրաբեռնված է հանրային սերվիտուտով և հարում է այգու տարածքին։ Առանձնացված չէ, նախազգուշացնող նշաններ չկան, ոչինչ»։
«Ակնհայտ է, որ քաղաքապետարանը պատասխանատու է այս անապահով, վտանգավոր կենսամիջավայրի և հանրային տարածքների համար», - ասել է Բուաձեն։
Ոստիկանությունը գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը վերաբերում է ինքնասպանության դրդելուն։
Այսպես կոչված «Ռիկեի գլանները»՝ 14 591 քառակուսի մետր հողատարածքը և դրա վրա գտնվող շենքերը, 2022 թվականին գնվել են Բիձինա Իվանիշվիլիի մերձավոր ռուսամետ գործարար Դավիթ Խիդաշելիին պատկանող Global Victory Trust ընկերության կողմից՝ սկզբնականից 10 անգամ էժան գնով։
Աճուրդի պայմանների համաձայն՝ օբյեկտի սեփականատերը պարտավոր էր 3 տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2025 թվականի մարտի վերջը, տարածքում հիմնել գինու, թվային արվեստի և տեխնիկայի թանգարան, ինչպես նաև ցուցահանդեսային և կոնֆերանսի տարածքներ, ինչի համար պետք է կատարվեր առնվազն 20 մլն լարիի ներդրում։