Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն հրաժարական է տվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիի պետական ​​համալսարանի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն հրաժարական է տվել։ Նախկին ռեկտորը կշարունակի աշխատել դիվանագիտական ​​կորպուսում:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Որոշումն ընդունել եմ շատ ավելի վաղ, որի մասին համալսարանական հանրությանը տեղեկացված էր։ Որոշմանս մասին խորհրդին տեղեկացրել եմ Եվրոպական համալսարանների ասոցիացիայի կողմից մեր համալսարանի ինստիտուցիոնալ գնահատման արդյունքների և այլ կարևոր նորությունների հայտնի դառնալուց հետո։ Թեև իմ հետագա գործունեությունը կապված է միջազգային հարաբերությունների հետ, ես մնում եմ համալսարանի պրոֆեսոր և մեծ երկրպագու»,- գրել է Գիորգի Շարվաշիձեն։

Գիորգի Շարվաշիձեն ԹՊՀ ռեկտորի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2016 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 2020 թվականի օգոստոսին։ Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվելու էր 2024 թվականին։ Ռեկտորի պաշտոնից նրա հրաժարականը ուսանողների կողմից 2022 թվականի ապրիլից անցկացվող բողոքի ակցիաների հիմնական պահանջներից էր։ Ուսանողները պահանջում էին նաև փոխել ռեկտորի ընտրության ձևը, անհապաղ իրականացնել Թբիլիսիի պետական ​​համալսարանի բյուջեի ամբողջական աուդիտ և հանրակացարան կառուցել։ Հունիսի 10-ին բողոքի ակցիաների մասնակից ուսանողները ներխուժել են ռեկտորատի աշխատասենյակ։

Գիորգի Շարվաշիձեին Թբիլիսիի պետական ​​համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Յագո Կաչկաչիշվիլին մեղադրում էր ատենախոսության գրագողության մեջ։ Շարվաշիձեն ատենախոսությունը պաշտպանել է Սուլխան-Սաբայի համալսարանում՝ 2003 թվականին։ Այս համալսարանի օրինական ժառանգորդը՝ Իլիայի պետական ​​համալսարանը, հաստատել է գրագողության փաստը. «Գիորգի Շարվաշիձեի ատենախոսության մեջ լրիվությամբ կրկնվում է գրքույկի հիմնական տեքստը («Բարձրագույն կրթության կառուցվածքային բարեփոխումները և Վրաստանի մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացման միտումները» ) հիմնական տեքստը (առանց վերնագրի և երրորդ էջի), որը կազմում է ատենախոսության 34%-ը։ Նշված գրքույկի տեքստը ատենախոսության մեջ արտատպված է առանց մեջբերումների կամ մատենագրության մեջ հղումների։ Բացահայտված իրավիճակը համապատասխանում է գրագողություն սահմանմանը»։

Օրեր առաջ դատախազությունը ձերբակալել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի հաշվապահին և ևս մեկ անձի։ Դատախազության տեղեկություններով՝ բուհի նախկին հաշվապահն այս պաշտոնում աշխատելիս, օգտվելով իր պաշտոնական կարգավիճակից, բուհի հաշվից իր հետ առնչվող անձանց բանկային հաշվեհամարներին 165 հազար լարի է փոխանցել և յուրացրել։

Քննությամբ պարզվել է նաև, որ մեղադրյալի հետ հանցավոր կապի մեջ գտնվող անձը մոլորության մեջ է գցել TBС բանկին, իբր նա աշխատում է համալսարանում տարբեր պաշտոններում, ինչի արդյունքում ապօրինի ստացել է 105 000 լարի վարկ։ Հանցագործությունը ենթադրում է ազատազրկում՝ 7-ից 11 տարի ժամկետով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։