«Թելավի» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի՝ Ռուսաստանի քաղաքացի Օլեգ Վասիլենկոն, ով վերջին անգամ եղել է Վլադիկավկազի «Ալանիայի» գլխավոր մարզիչը, մինչ այդ մարզել է Կուրսկի «Ավանգարդի», Սարանսկի «Մորդովիայի» և Վորոնեժի «Ֆակելի» ֆուտբոլիստներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Պարոն Օլեգ, բարով եք եկել մեր մեծ ընտանիք և հաջողություն ենք մաղթում Թելավիի հետ միասին»,- գրված է ֆուտբոլային ակումբի մամուլի հաղորդագրությունում։
«Ես իսկապես ուրախ եմ այստեղ լինելու համար: Ես իսկապես շատ բան գիտեմ Թելավիի մասին և հավատում եմ, որ միասին աշխատելով մենք շատ բանի կհասնենք և ավելի կզարգանանք։ Ընդհանրապես, Վրաստանում ինձ շատերը կարող են չհասկանալ, և հավատացեք, որ ես պատրաստ եմ քննադատության, սակայն, ես շատ ընկերներ ունեմ Վրաստանում և իրականացրել եմ իմ երազանքը։ Կրկնում եմ՝ ես եկել եմ այստեղ հաջողության հասնելու համար, և ցանկանում եմ «Թելավի» ֆուտբոլային ակումբը տանել Եվրոպա և խաղալ եվրագավաթներում»,- ասել է Վասիլենկոն։
Վասիլենկոն 1996-ից սկսել է մարզել հայրենի «Ստավրոպոլում», այնուհետև աշխատել է ԲԿՄԱ ակադեմիայի երիտասարդական հատվածում, «Ժեմչուժինայում», «Սատուրնում», Բելառուսի Մինսկի «Դինամոյում», «Կրասնոդարում», «Անժիում», «Ուրալում», «Սոչիում», Լատվիայի «ՌՖՍ Ռիգայում», Լատվիայի «Տրակայում», Կալինինգրադի «Բալթիկայում» և հիմնականում եղել է այս ակումբների գլխավոր մարզիչը։
«Մի քանի օր առաջ Թելավիից հեռացել են հույն գլխավոր մարզիչը՝ 51-ամյա Գեորգիոս Կոստիսը, նրա օգնական, սերբ ֆիզիկական պատրաստության մասնագետ Միլոշ Դուրովիչը և 13 խաղացողներ։ Դավիդ Յուրչենկոն, Տոմելին Գուտիերին, Մատիա Ռոմը, Գիորգի Քանթարիան, Իմեդա Աշորտիան, Իրակլի Ռուխաձեն, Ամար Բեգիչը, Օթար Գագնիձեն, Վաժա Փացիան, Ջոնել Դեզիրեն, Ստեֆան Դիմիչը, Ժոզեֆ Մենիխը և Գուրամ Գոշթելիանին ավարտել են իրենց պայմանագրերը թիմի հետ և այլ թիմերում կշարունակեն իրենց կարիերան։ Իրակլի Ռուխաձեի վարձակալության պայմանագիրը «Թելավիի» հետ ավարտվել է, և նա վերադարձել է Ուզբեկստանի «Օլմայիլիկ», իսկ արտերկիր են մեկնել Գիորգի Քանթարիան, Վաժա Փացացիան, բրազիլացի Գուտին և բոսնիացի Բեգիչը։
Ֆուտբոլային ակումբ «Թելավի» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 33%-ը պատկանում է Վրաստանի քաղաքացի Իոսեբ Գրիշիկաշվիլիին, նույնքան՝ ՀՀ քաղաքացի Տիգրան Հակոբյանին, իսկ 34%-ը նույնպես ՀՀ քաղաքացի՝ Վարդան Հակոբյանին։