Թելավիի մունիցիպալիտետի Լալիսկուրի գյուղում հրազենից արձակված կրակոցներից երկու մարդ է մահացել։ Նրանցից մեկը՝ մինչև 30 տարեկան տղամարդը, գյուղում քաղաքապետի ներկայացուցչի եղբայրն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Սպանությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ ուշ գիշերին։ Սպանվածները և ենթադրյալ հանցագործները համագյուղացիներ են։
Տեղի բնակիչները «Վրաստանի լուրերին» հայտնել են, որ հանցագործության ականատեսներ չկան։ Նրանց խոսքով՝ մինչ այժմ մեղավորը ձերբակալված չէ։
«Վրաստանի լուրերը» պատասխան է սպասում ՆԳՆ-ից, թե որ հոդվածով է տարվում հետաքննությունը, ոստիկանությունը ձերբակալե՞լ է մեղադրյալին, թե՞ ոչ։

Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։