Թերջոլայի մունիցիպալիտետի Սազանո գյուղում գտնվող Ձուսա գետում չորս մարդ է զոհվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Ըստ առկա տեղեկությունների՝ վեց հոգուց բաղկացած խումբը, հիմնականում ընտանիքի անդամներ, արշավանքի են եղել Սամծվերա ջրվեժի մոտ, երբ նրանցից մեկի ոտքը սայթաքել է և նա ընկել է ջուրը։ Նրան օգնելու համար չորս հոգի մտել են գետը, որից հետո ջրի հոսանքը քշել է նրանց։ Ափին մնացած անձը զանգահարել է փրկարար ծառայություն։
Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է փրկել մեկ մարդու, որը տեղափոխվել է բուժհաստատություն։ Ըստ բժիշկների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը վերաբերում է անզգուշությամբ կյանքից զրկելուն։

Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։