Թերջոլայում նախկին կնոջը՝ 37-ամյա Թամիլա Լիլուաշվիլիին հրկիզած և սպանած Լևան Զվիադաձեն հիվանդանոցում մահացել է։ Նա 70 տոկոս այրվածքներով տեղափոխվել էր Քութայիսիի կլինիկա և միացվել էր արհեստական շնչառություն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 6 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
Սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ի երեկոյան։ Նախկին ամուսինը աշխատավայրում, «Մագնիտ» խանութների ցանցի մասնաճյուղերից մեկում մոտեցել է երկու երեխաների մորը, փակել սենյակում, վրան բենզին լցրել ու այրել։ Կինը օգնություն է խնդրել, սակայն խանութի աշխատակիցները չեն կարողացել բացել կողպված դուռը։ Թամիլա Լիլուաշվիլին տեղում մահացել է։ Միջադեպի ժամանակ այրվածքներ է ստացել նաև Լևան Զվիադաձեն։ Նրան հիվանդանոց են տեղափոխել շոկային վիճակում։
Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել քրեական օրենքի 11 Պրիմա-109 հոդվածով, որը վերաբերում է առանձնակի դաժանությամբ ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանությանը։ Զվիադաձեի նկատմամբ նախկինում սահմանափակող օրդեր է կիրառվել նախկին կնոջ հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Նա խնդրել է կնոջը հաշտվել և ապրել իր հետ։
Վրաստանում 2022 թվականի 10 ամսում 18 կին է սպանվել: Նույն ժամանակահատվածում փորձել են սպանել 32 կնոջ։ Այստեղից սպանության փորձի 26 դեպքը կատարվել է ընտանեկան հանցագործության հատկանիշներով։ Ընտանեկան բռնության դեպքերով հունվար-սեպտեմբերին ոստիկանությունը 6 520 սահմանափակող օրդեր է արձակել։
2021 թվականին սպանվել է 22 կին։ 11 դեպք կատարվել է ընտանիքի անդամի կողմից, իսկ 11 դեպքով բացահայտվել է հանցագործության կատարման այլ դրդապատճառ։ Արձանագրվել է 31 կնոջ նկատմամբ սպանության փորձի փաստ, որից 16-ը կատարվել է ընտանեկան հանցագործության, 15-ը՝ այլ հիմքերով։ Ներքին գործերի նախարարությունը նախորդ տարի 9 376 սահմանափակող օրդեր է արձակել։
