Ընտրություններից հինգ օր առաջ «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցությունը անցկացրել է նախընտրական ծրագրի շնորհանդեսը։ Կուսակցության հիմնական խոստումներն են՝ Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը, 14 միլիարդ եվրոյի օգնություն ներգրավելը, գների կարգավորումը, կենսաթոշակի բարձրացումը մինչև 1000 լարի, կենսաթոշակային վարկերի չեղարկումը և էմիգրանտների վերադարձը հայրենիք։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ընտրացուցակը գլխավորող Թինա Բոկուչավան խոսել է թոշակառուների խնդիրների մասին և խոստացել չեղարկել կենսաթոշակային վարկերը։
«Կենսաթոշակառուները մեր հասարակության ամենախոցելի խումբն են, և փոխանակ մեր կառավարությունն ամեն ինչ անի նրանց արժանապատիվ ծերություն ապահովելու համար, այսօր նրանք չորս անգամ ավելի բարձր տոկոսադրույքներ են վճարում։ Իշխանության գալուն պես կչեղարկենք կենսաթոշակային վարկերը»,- ասել է պատգամավորի թեկնածուն։
Ինչպես նշել է ցուցակի երրորդ համար Սոփո Ջափարիձեն, թոշակառուների հետ հանդիպումներից գիտի, որ նրանք ստիպված են ընտրություն կատարել դեղերի և սննդի միջև։ Կենսաթոշակային վարկերի չեղարկմանը զուգընթաց կուսակցության խոստումն է կենսաթոշակը հասցնել 1000 լարիի։
«Խոստանում ենք, որ առանց այս կաբալային պայմաններում վերցրած կենսաթոշակային վարկերի ձմեռը կդիմավորեք և կունենաք արժանապատիվ, խաղաղ ծերություն, որին իսկապես արժանի եք... Մենք ներգրավելու ենք 14 միլիարդ օգնություն և սա կլինի ամենամեծ աջակցությունը մեր տնտեսությանը, որի արդյունքում մենք կկարողանանք ձեր թոշակը հասցնել 1000 լարիի»,- ասել է Ջափարիձեն։
Կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսվում է բարձրացնել նաև սոցիալական կենսաթոշակը. «Բոլոր հաշմանդամություն ունեցող խմբերի, պատերազմի վետերանների կենսաթոշակները կբարձրանան... Խոստանում ենք՝ «Վրացական երազանքից» ազատվելուն պես՝ բոլոր թոշակառուներն անվճար կստանան բժշկի նշանակած բոլոր դեղամիջոցները»,- հավելել է Սոփո Ջափարիձեն։
Կուսակցության հիմնական խոստումը «գնային մաֆիային» վերջ տալն է, որը, ըստ պատգամավորի թեկնածուների, քաղաքացիներին ստիպում է արտագաղթել։ Բոկուչավան նշել է, որ ստեղծվելու է Միխեիլ Սաակաշվիլիի միլիարդանոց հիմնադրամ, որը կօգնի էմիգրանտներին վերադառնալ իրենց ընտանիքներ։
«Ապրանքների գները բարձրացել են 90 տոկոսով, կոմունալ ծախսերը՝ 60 տոկոսով, վառելիքը՝ 60-62 տոկոսով, դեղորայքը՝ նույնպես 70 տոկոսով։ Սարփիից 12 կիլոմետր գնանք Թուրքիայի քաղաքներ՝ բոլոր ապրանքների կես գնով, նույն վիճակն է Ադրբեջանում ու Հայաստանում։ Ավելին, այն ֆոնին, որ մեր քաղաքացիների աշխատավարձերն ընդհանրապես չեն բարձրացվել»,- ասել է Պետրե Ցիսկարիշվիլին, ով պատգամավորի թեկնածուների ցուցակում վեցերորդն է։
Կուսակցությունը մտադիր է կարգավորել գները՝ տնտեսության մեջ ստեղծելով մրցակցային միջավայր, նվազեցնելով հարկերը, նվազեցնելով կարգավորումները, ներգրավելով եվրոպական ու ամերիկյան ներդրումներ։
Ցուցակի երկրորդ համար Գիորգի Վաշաձեն քննարկել է նախընտրական ծրագրի հիմնական խոստումը` 14 միլիարդ եվրոյի ներդրումը։ Արտադրությունը, ենթակառուցվածքները, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, նորագույն տեխնոլոգիաները, կրթությունն ու մասնագիտական որակավորման բարձրացումը այն ոլորտներն են, որտեղ կուսակցությունը նախատեսում է հատկացնել 14 մլրդ գումար։
«Բոլոր մարզերում ձեռնարկություններ կբացվեն, և նրանք կօգնեն մեզ եվրոպական շուկա ներկայացնել «Պատրաստված է Վրաստանում» արտադրանքը... Կավարտվեն կենտրոնական մայրուղու և նոր հարավային մայրուղու շինարարությունը։ Կկառուցվեն նավահանգիստներ, Լազիկայի նավահանգիստը։ Քութայիսիի և Թբիլիսիի օդանավակայանները կընդլայնվեն և կզարգանան։ Վրաստանը իրար կմիացվի սկզբում արագ ներքին երկաթգծով, հետո Վրաստանը կկապվի այլ մայրաքաղաքների հետ։
Ավելի քան մեկ միլիարդ եվրո կծախսվի վրացական գյուղատնտեսության զարգացման վրա, Վրաստանում չի լինի ոչ մի անմշակ հող, որտեղ վրացական բարձրորակ արտադրանք կաճի, և մենք դուրս կգանք եվրոպական շուկա։ Խաղողը կթանկանա, ընկույզը կթանկանա ու բոլոր ապրանքները, որոնք աճեցվում են Վրաստանում։
Հաջորդ ոլորտը, որտեղ ներդրումներ կկատարվեն, կլինեն նոր տեխնոլոգիաները։ Ինչը հնարավորություն կտա երիտասարդներին իրացնել իրենց տաղանդը, ներուժը։ Տարածաշրջանի կենտրոնում կլինեն ՏՏ քաղաքներ, համալսարանական քաղաքներ, որտեղ կմտնեն եվրոպական գիտելիքները, որպեսզի երիտասարդ սերունդը ստիպված չլինի լքել երկիրը, բնակություն հաստատել այստեղ, ունենալ բարձր եկամուտ և սկսել բազմամիլիոն ու միլիարդանոց բիզնեսներ Վրաստանում։
Կրթությունը մեզ համար առաջնահերթություն է։ Գիտելիքի վրա հիմնված տնտեսությունն այն է, ինչ կառուցում է ցանկացած երկիր: Ուստի այս 14 միլիարդում միջոցներ կան դպրոցական կրթության զարգացման, մասնագիտական ուսումնարանների զարգացման և, որ ամենակարևորն է, բավականին մեծ գումարներ ծախսելու համար հետազոտությունների ու գիտության վրա»,- ասել է Գիորգի Վաշաձեն։
Պատգամավորի թեկնածուները կոչ արեցին ընտրողներին չընկնել իշխող կուսակցության ճնշման տակ և ազատորեն կատարել իրենց ընտրությունը։
«Միասնություն-Ազգային շարժումի» շնորհանդեսին ուշադրություն չի դարձվել էթնիկ համայնքներով բնակեցված մարզերը, որտեղ սոցիալական խնդիրների հետ մեկտեղ դեռ սուր են քաղաքացիության և ինտեգրման խնդիրները։ Ծրագրում հաշվի չեն առնվել նաև բռնի տեղահանվածների կարիքները. նրանց հիմնական մարտահրավերը մնում է պետական չնչին օգնությունն ու բնակարանների խնդիրը: Ընդդիմադիր կուսակցության անդամները չեն շոշափել նաև բնական ռեսուրսների նկատմամբ ներդրողների և տեղացիների իրավունքների սահմանման հարցերը։