Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելլոգը, ով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել է որպես Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ասել է, որ նպատակ ունի լուծել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հարցը Թրամփի երդմնակալության արարողությունից 100 օրվա ընթացքում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Fox News-ին տված հարցազրույցում Քելլոգն ասել է, որ Թրամփը ցանկանում է հնարավորինս արագ ավարտել պատերազմը։
«Երբ նայում ենք վնասներին, երբ նայում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, պարզապես զոհերը հսկայական են՝ ռուսների, ուկրաինացիների զոհերի, քաղաքների վնասները: Սա պատերազմ է, որը պետք է ավարտվի, և ես կարծում եմ, որ նա [Թրամփը] շուտով կկարողանա դա անել: Ես իսկապես շատ եմ հավատում, որ նա կարող է հասնել այնպիսի դիրքորոշման, որ այս պատերազմն իրականում կավարտվի:
Կարծում եմ՝ մարդիկ պետք է հասկանան, որ նա չի փորձում ինչ-որ բան տալ Պուտինին կամ ռուսներին։ Նա իրականում փորձում է փրկել Ուկրաինան ու նրա ինքնիշխանությունը։ Նա կհամոզվի, որ դա կլինի հավասար և արդար: Նա դա բազմիցս է ասել»,- ասել է Քելլոգը։
Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտն ասել է, որ նախագահ Ջո Բայդենի թույլ տված «ամենամեծ սխալն այն փաստն է, որ նա երբեք որևէ զրույց չի ունեցել Պուտինի հետ»՝ հավելելով, որ Թրամփը «միանման է խոսում հակառակորդների և դաշնակիցների հետ»։
«Նա կխոսի նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկիի հետ։ Կարծում եմ՝ առաջիկայում կգան լուծման։ Երբ ասում եմ մոտ ժամկետ, ես ուզում եմ նպատակ դնել անձնական և մասնագիտական մակարդակի վրա: Ես կասեի, եկեք հարյուր օր դնենք և հետքայլ անենք, եթե մենք կարողանանք դա անել մոտ ապագայում, որպեսզի համոզվենք, որ այս լուծումը երկարաժամկետ է, կայուն, և որ այս պատերազմն ավարտվի այնպես, որ մենք կասեցնենք կոտորածը»,- Քելլոգն ասել է, որ դա շատ կարևոր կլինի ինչպես ԱՄՆ ազգային անվտանգության, այնպես էլ Եվրոպայի համար։
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նրա խոստումն էր, որ ընտրվելու դեպքում 24 ժամվա ընթացքում կկարողանա վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին։ Նա չի հստակեցրել, թե ինչպես է մտադիր դրան հասնել։
