Թրամփի և Պուտինի հանդիպումը հավանաբար տեղի կունենա Սաուդյան Արաբիայում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում։ Այս մասին փետրվարի 12-ին Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է Դոնալդ Թրամփը՝ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցներից հետո։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Թրամփն ասել է, որ ինքը և Պուտինը «երկար և շատ արդյունավետ» հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով «Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, էներգետիկան, արհեստական ​​բանականությունը, դոլարի ուժը և մի շարք այլ հարցեր»։

«Մենք երկուսս էլ խոսեցինք մեր ազգերի մեծ պատմության մասին, և թե որքան հաջողությամբ միասին կռվեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ հիշելով, որ Ռուսաստանը տասնյակ միլիոնավոր մարդկանց կորցրեց, իսկ մենք, մեր հերթին, այդքան շատ կորցրեցինք։ Մենք յուրաքանչյուրս խոսեցինք մեր ազգերի ուժեղ կողմերի և այն մեծ օգուտների մասին, որոնք մի օր կքաղենք միասին աշխատելուց:

Բայց նախ՝ մենք երկուսս էլ համաձայնվեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել միլիոնավոր մահերը, որոնք տեղի են ունենում Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում։ Նույնիսկ նախագահ Պուտինն օգտագործեց իմ նախընտրական շատ ուժեղ կարգախոսը՝ «Առողջ միտք»: Մենք երկուսս էլ շատ հավատում ենք սրան։

Մենք պայմանավորվեցինք միասին աշխատել, շատ սերտորեն, ներառյալ միմյանց երկրներ այցելելը: Մենք նաև պայմանավորվեցինք, որ մեր համապատասխան թիմերը պետք է անհապաղ սկսեն բանակցությունները: Մենք կսկսենք զանգահարելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին՝ նրան տեղեկացնելով այս զրույցի մասին»,- գրել է Թրամփը սոցցանցում։

Փետրվարի 12-ին Դոնալդ Թրամփը զրուցել է նաև Վլադիմիր Զելենսկիի հետ։ Նա ասել է, որ ինչպես նախագահ Պուտինը, այնպես էլ Ուկրաինայի նախագահը խաղաղություն է ցանկանում։

«Խոսակցությունը շատ լավ է անցել։ Քննարկեցինք պատերազմին առնչվող տարբեր թեմաներ, բայց հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում կայանալիք հանդիպումը, որտեղ պատվիրակությունը կգլխավորեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հուսով եմ, որ հանդիպման արդյունքները դրական կլինեն։

Ժամանակն է դադարեցնել այս ծիծաղելի պատերազմը, որը հանգեցրել է զանգվածային և բոլորովին անհարկի մահվան ու ավերածությունների: Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդին», - զրույցից հետո գրել է Թրամփը սոցցանցում:

ԱՄՆ նախագահն ասել է, որ Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել, ոչ էլ ժամկետ է համաձայնեցվել, թեև այն կարող է տեղի ունենալ «մոտ ապագայում»։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը դերակատարություն կունենա հանդիպմանը։ «Մենք երկուսս էլ ճանաչում ենք թագաժառանգին, և ես կարծում եմ, որ սա շատ լավ վայր կլիներ», - ասել է ԱՄՆ նախագահը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։