«Ամերիկայի Ձայնը» դադարեցրել է գործունեությունը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ կրճատելու ԱՄՆ Գլոբալ ԶԼՄ-ների գործակալության (USAGM) անձնակազմը։ Գործակալությունը վերահսկում է «Ամերիկայի Ձայնը» և ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող այլ հեռարձակող կազմակերպությունները, այդ թվում՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
- 6 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
Մարտի 15-ին «Ամերիկայի Ձայնի» աշխատակիցներին ծանուցել են, որ իրենց վճարովի արձակուրդ են տալիս մինչև հետագա ծանուցումը: Կազմակերպության տնօրեն Մայքլ Աբրամովիցի խոսքով՝ մոտավորապես 1300 աշխատակից ստացել է նման բնույթի նամակ։
«83 տարվա մեջ առաջին անգամ լեգենդար Ամերիկայի Ձայնը լռել է»,- ասել է Աբրամովիցը։
Նրա խոսքով՝ «Ամերիկայի Ձայնը» բարեփոխումների կարիք ունի, և այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել.
«Բայց այսօրվա գործողությունները կխանգարեն «Ամերիկայի Ձայնին» կատարել իր կենսական առաքելությունը։ Այս առաքելությունը հատկապես կարևոր է այսօր, երբ Ամերիկայի հակառակորդները, ինչպիսիք են Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը, միլիարդավոր դոլարներ են ծախսում ԱՄՆ-ին վարկաբեկելու համար կեղծ նարատիվներ ստեղծելու համար»:
«Ամերիկայի Ձայնն» աջակցում է ազատությանը և ժողովրդավարությանը ողջ աշխարհում՝ պատմելով ամերիկյան պատմությունը և տրամադրելով օբյեկտիվ և հավասարակշռված լուրեր և տեղեկատվություն, հատկապես նրանց, ովքեր ապրում են բռնակալության ներքո: Նույնիսկ եթե գործակալությունը ինչ-որ կերպ գոյատևի, վարչակազմի կողմից այսօր ձեռնարկված գործողությունները լրջորեն կվնասեն «Ամերիկայի Ձայնին» ապահով և ազատ աշխարհ առաջ մղելու կարողությանը, և մենք չենք կարողանա պաշտպանել ԱՄՆ շահերը»:
Աբրամովիցը շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին աշխատանքի համար և նշել, որ նրանցից շատերը գալիս են ավտորիտար երկրներից, որտեղ նրանք հնարավորություն չեն ունեցել ազատ աշխատել որպես լրագրող։
Սպիտակ տունը մարտի 15-ին հայտարարություն է տարածել՝ քննադատելով «Ամերիկայի Ձայնի» խմբագրական որոշումները՝ այն անվանելով «արմատական Ամերիկայի Ձայն»։
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը նշում է, որ Թրամփի որոշումը սպառնում է ամբողջ աշխարհում մամուլի ազատությանը և հակադարձում է տեղեկատվության ազատ հոսքին աջակցելու ամերիկյան 80 տարվա ջանքերը։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին պաշտպանել համաշխարհային մեդիա գործակալությանը, «որն աջակցում է անկախ լրագրությանը»։ Կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին «Ամերիկայի Ձայնի» համաշխարհային լսարանը կազմում էր 250 միլիոն, իսկ «Ազատություն» ռադիոկայանը ամեն շաբաթ հասնում է ավելի քան 47 միլիոնի:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանն իր գործունեության դադարեցման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի տարածել։
