Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը՝ փետրվարի 28-ին, կժամանի Վաշինգտոն։ Ինչպես ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իրենք «շատ մեծ գործարք» են ստորագրելու։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

ԱՄՆ նախագահին հարցրել են, թե անվտանգության ինչպիսի երաշխիքներ է նա պատրաստ տրամադրել Ուկրաինային, ինչին Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ չի պատրաստվում շատ երաշխիքներ տալ, քանի որ դա պետք է անի Ուկրաինայի հարևան Եվրոպան։

«Մենք միանշանակ կհամագործակցենք Ուկրաինայի հետ հազվագյուտ հանքանյութերի առումով։ [...] Ես չեմ ուզում ավելի շատ գումար վճարել, քանի որ Բայդենը ծախսել է 350 միլիարդ դոլար՝ առանց այն հետ ստանալու հնարավորության: Այժմ մենք հետ ենք ստանալու այդ ամբողջ գումարը, գումարած ավելին: [...]

Մենք կկարողանանք գործարք կնքել։ Նախագահ Զելենսկին գալիս է ստորագրելու համաձայնագիրը, և դա մեծ գործարք է։ Սա շատ լավ է նաև Ուկրաինայի համար, քանի որ մեզ կտանեն այնտեղ, իսկ մենք այնտեղ կաշխատենք։ Մենք կլինենք տեղում։ Դա որոշակի անվտանգություն է, քանի որ ոչ ոք չի կարող անհանգստացնել մեր ժողովրդին, քանի դեռ նրանք այնտեղ են», - ասել է Թրամփը:

Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ իր և աշխարհում բոլորի համար կարևոր է, որ ամերիկյան օգնությունը չդադարի։ «Խաղաղության ճանապարհին ուժ է անհրաժեշտ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հանքային գործարք կնքել։ Վարչապետ Դենիս Շմիգալի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ համաձայնագրի հիմնական կետերը կլինեն հետևյալը.

  • Ուկրաինան և Միացյալ Նահանգները կստեղծեն վերականգնման ներդրումային հիմնադրամ, որը կլինի համատեղ սեփականություն և կառավարվելու է երկու երկրների կառավարությունների կողմից,
  • Ուկրաինայի օգտակար հանածոներն ու ռեսուրսները կմնան Ուկրաինային և չեն անցնի Միացյալ Նահանգների կամ որևէ այլ մեկի սեփականությանը,
  • Ուկրաինան իր բնական ռեսուրսների ակտիվներից եկամուտների 50%-ը կներդնի հիմնադրամի մեջ,
  • Միացյալ Նահանգները ներդրումներ կկատարի Հիմնադրամի մեջ՝ ֆոնդերի, ֆինանսական գործիքների և այլ ակտիվների տեսքով, որոնք կարևոր են Ուկրաինայի վերականգնման համար,
  • Հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները կներդրվեն բացառապես Ուկրաինայի վերակառուցման ծրագրերում,
  • Համաձայնագիրը հաշվի է առնում Ուկրաինայի պարտավորությունները եվրաինտեգրման գործընթացի շրջանակներում։

Լրատվամիջոցներում հրապարակված համաձայնագրի նախագծի համաձայն՝ փաստաթուղթը չի ներառում Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, թեև 10-րդ կետը պարունակում է նշում, որում ասվում է, որ «Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Ուկրաինայի ջանքերին՝ ձեռք բերելու անվտանգության երաշխիքներ, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղություն ստեղծելու համար»։ Բացի այդ, կողմերը «կջանան որոշել փոխադարձ ներդրումները պաշտպանելու համար անհրաժեշտ քայլերը»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։