Թուրքիայի Սևծովյան Բարթին նահանգի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է մահացել։ Ամսարայի շրջանում գտնվող հանքահորերից մեկում, պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ ժամը 18:15-ի սահմաններում, 300 մետր խորությունում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով։ Այդ ժամանակ հանքում 110 մարդ է եղել, որոնց գրեթե կեսը աշխատում էր «ռիսկային» գոտում՝ 300-ից 350 մետր խորությունում։ Anadolu գործակալության տվյալներով՝ 58 հանքափորի հաջողվել է փրկել։ 11 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, վեցը՝ Ստամբուլում, հինգը՝ Բարթինում։ Ըստ առկա տեղեկությունների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Ներկայում ունենք 15 հանքափոր, որոնք, կարծում ենք, որ այնտեղ են մնում։ Որոնողափրկարարական ծառայությունները փորձում են փրկել նրանց։ Մենք գիտենք, թե որտեղ է գտնվում 15 հոգին։ Պայթյունի վայրն այսպես թե այնպես հայտնի է: 10-11 հոգի կա այնտեղ, որտեղ հրդեհը դեռ շարունակվում։ Մեծ հրդեհ չէ։ Նրանց անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել հրդեհը և ածխածնի օքսիդը»,- ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
Հանքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, պատկանում է պետական ընկերությանը (Türkiye Taşkömürü Kurumu):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ժամանել Ամսարա։
2014 թվականին Թուրքիայի արևմտյան Սոմա քաղաքում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 301 մարդ։
