Թուրքիայում բացվել է «Յուսուֆելի» խոշոր ջրամբարը, որի ամբարտակի բարձրությունը 275 մետր է

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թուրքիայի Արդվին նահանգի Ճորոխ գետի վրա գտնվող «Յուսուֆելի» ջրամբարում այսօրվանից սկսել է ջուր կուտակվել։ Ջրամբարը, որի ամբարտակը 100-հարկանի երկնաքերի բարձրություն ունի (275 մետր), կարող է տարեկան 2 միլիարդ 130 միլիոն խորանարդ մետր ջուր հավաքել: Ջրամբարը մեծությամբ Թուրքիայում առաջինն է, իսկ աշխարհում՝ հինգերորդը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Արդվին քաղաքից 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Յուսուֆելի շրջանում ամբարտակի և հիդրոէլեկտրակայանի շինարարությունն ընթանում էր 2012 թվականից։ «Յուսուֆելի»-ի դրվածքային հզորությունը 558 մեգավատ է, այն տարեկան կարտադրի մոտ 1,9 միլիարդ կՎտ.ժ էներգիա, իսկ Թուրքիայի տնտեսությանը որպես եկամուտ կբերի 5 միլիարդ լիրա։

Թուրքիայի նախագահը մասնակցել է արհեստական ​​ջրամբարի և հիդրոէլեկտրակայանի բացման միջոցառմանը։ Ըստ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Յուսուֆելիի բնակիչները հրաժարվել են իրենց տներից, աշխատանքից ու անցյալից, որպեսզի այս ծրագիրը հնարավոր լիներ իրագործել։ Թուրքայի առաջնորդի խոսքով՝ նոր Յուսուֆելին ավելի մեծ է, քան հինը՝ իր 2 698 բնակելի տներով, աշխատատեղերով, նորակառույց ենթակառուցվածքներով։

«Մենք նրանց համար ավելի ժամանակակից տներ ենք գնել, աշխատատեղեր բացել, բոլորովին նոր թաղամաս կառուցել։ Մենք գիտենք, որ դա բավարար վարձատրություն չի լինի նրանց կատարած զոհողությունների համար: Նախ՝ իմ և իմ ժողովրդի անունից ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Յուսուֆելիի յուրաքանչյուր բնակչի՝ մեր երկրի և ազգի ապագայի համար իրենց զոհաբերությունների համար:

«Յուսուֆելի» ՀԷԿ-ի ներուժը բավարար է 2,5 միլիոն տուն էլեկտրաէներգիայով ապահովելու կամ մեր կողմից արտադրված TOGG-ի 750 հազար էլեկտրամեքենա լիցքավորելու համար։ Մի խոսքով, Թուրքիայի ամենադժվար աշխարհագրական պայմաններում մենք իրականացրինք ամբարտակով, կայարանով, նոր բնակավայրով ու ճանապարհներով մի նախագիծ, որն ընդհանուր առմամբ արժեցել է 34 միլիարդ լիրա։ Թույլ տվեք կրկին շեշտել, 34 միլիարդ լիրա՝ մեր ազգային բյուջեից:

Երբ 11 տարի առաջ մենք հանրությանը ներկայացրինք 2023 թվականի ծրագրերը, որոշ մարդիկ ծիծաղեցին մեզ վրա։ Այս տարիների ընթացքում, չնայած որոշները անընդհատ փորձում են գողանալ մեր էներգիան և ժամանակը, Թուրքիան դուրս է եկել տարածաշրջանային առաջնորդությունից և այժմ իր ասելիքն ունի համաշխարհային մասշտաբով: Ժողովրդավարությունը և զարգացման չափանիշները, որոնց մասին մենք նույնիսկ չէինք կարող երազել 25 տարի առաջ, այժմ մեր առօրյայի բնական մասն են»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ «Յուսուֆելի» ջրամբարի շահագործումը սերտորեն կապված է լինելու «Արտվին», «Դերիներ», «Բորչխա» և «Մուրաթլի» ջրամբարների հետ, ինչը կմեծացնի Անատոլիայի հյուսիսարևելյան հատվածում էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։