Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 21 719 մարդ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Երկուշաբթի օրը Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 22 հազարի։ Թուրքական կողմի տեղեկություններով՝ ուրբաթ առավոտվա դրությամբ հայտնաբերվել է 18 342 մարդու դի, իսկ սիրիական կողմի վերջին տվյալներով՝ զոհվածների թիվը 3 377 է։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն փլատակների տակ ողջ մնացածներին գտնելու հնարավորությունները գնալով նվազում է:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Երկրաշարժերի հետևանքով Թուրքիայի 11 նահանգներում տուժել է 74 242 քաղաքացի, իսկ Սիրիայում՝ 5 158: Թուրքական կողմից աղետի գոտուց տարհանվել է 75 780 մարդ։

Թուրքիայի Ադիյաման քաղաքում փրկարարները յոթհարկանի հյուրանոցի փլատակների տակ շարունակում են որոնել վոլեյբոլի երկու մանկական թիմի անդամներին։ Երկրաշարժի պահին հյուրանոցում են գտնվել 11-ից 14 տարեկան 24 աղջիկներ և տղաներ՝ տասը ծնողների, չորս ուսուցիչների և մեկ հրահանգչի հետ։ Առաջին երկրաշարժից հետո փրկարարները փլատակների տակից դուրս են բերել մեկ ուսուցչի և երեք ծնողների։ Երրորդ օրը հայտնաբերվել է երկու ուսուցչի դի։ 33 հոգուն դեռ որոնում են։

Քահրամանմարաշում ավերիչ երկրաշարժից 101 ժամ անց փրկարարները երկու երեխայի են փրկել։

Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավայի խոսքով՝ այսօր քաղաքներից մեկում հայտնաբերվել է Վրաստանի չորրորդ քաղաքացու դին։

Աղետի գոտում աշխատում է 121 128 թուրք և օտարերկրյա փրկարար։ Նրանց թվում են 100 վրացի փրկարարներ, որոնք աշխատում են Ադիյաման քաղաքում։

Թուրքիայում առաջին երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ, տեղի է ունեցել փետրվարի 6-ին, առավոտյան ժամը 4:17-ին։ Նույն օրը ժամը 13:24-ին կրկնվել են 7,6 մագնիտուդով հետցնցումները։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվության համաձայն՝ այդ ժամանակվանից ի վեր գրանցվել է ևս 1 509 հետցնցում:

Աղետից տուժած շրջանում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրաշարժն անվանել է «դարի աղետ» և ասել, որ պետությունը բոլոր միջոցները կմոբիլիզացնի տուժածներին օգնելու համար։

Երկրաշարժի հետևանքները վերացնելու համար Համաշխարհային բանկը Թուրքիային կհատկացնի 1,78 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 85 մլն դոլարի շտապ մարդասիրական օգնություն կտրամադրի Թուրքիային ու Սիրիային։

Արևմուտքի կողմից պատժամիջոցների ենթարկված Սիրիայի կառավարությունը օգնության խնդրանքով դիմել է ՄԱԿ-ին՝ ասելով, որ ամբողջ օգնությունը պետք է տրամադրվի սիրիական կողմից, այլ ոչ թե Թուրքիայի սահմանից։ Բաշար Ասադի կառավարությունը կարծում է, որ Թուրքիայի կողմից հումանիտար բեռների տեղափոխումը ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններ երկրի ինքնիշխանության խախտում կլինի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):