«Պիրվելի» հեռուստաընկերության լրագրող Նատա Քաջաիային վեց ամսով արգելել են աշխատել խորհրդարանում։ Այս տեղեկությունը հրապարակել է փաստաբան Թոռնիկե Միգինեիշվիլին։ Նրա խոսքով՝ լրագրողի «հավատարմագրման կասեցումը կապված է խղճի բանտարկյալների անհեթեթ գործով պատրաստված նյութի հետ»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 4 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 5 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 6 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
«Նատան անցած շաբաթ օրը հաղորդման համար («Նոդար Մելաձեի շաբաթը») նյութ է պատրաստել, որի ժամանակ փորձել է հարցեր տալ խորհրդարանի ներկայացուցիչներին, քանի որ, ինչպես դատախազությունն է ասում, տղաները վնաս են հասցրել խորհրդարանին։ Ինչպես տեղեկանում ենք, խորհրդարանի տնտեսական աջակցության վարչության պետը հրաժարվել է պատասխանել Նատայի հարցին, սակայն, չնայած դրան, լրագրողը, այնուամենայնիվ, փորձել է պատասխան ստանալ և դրա համար պատժվել է»,- ասել է փաստաբանը։
Սա առաջին դեպքը չէ, երբ խորհրդարանի գրասենյակը պատժամիջոց է կիրառում Նատա Քաջաիայի նկատմամբ։ Անցյալ տարվա հունիսին նրա հավատարմագրումը դադարեցվել էր մեկ ամսով՝ «Ժողովրդի ուժի» պատգամավոր Սոզար Սուբարիի պահանջով։
Վրաստանի խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման նոր, գործունեությունը սահմանափակող կարգը հաստատվել է 2023 թվականի փետրվարին։
Տասներորդ գումարման խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրամանը լրագրողներին պարտավորեցնում է դադարեցնել հարցազրույցը, եթե խորհրդարանի անդամը, աշխատակազմի անդամը կամ խորհրդարան այցելած անձը հրաժարվում է հարցազրույցից։ Սույն պարտավորությունը խախտելու դեպքում հավատարմագրումը կասեցվում է մեկ ամսով, իսկ կրկնվելու դեպքում՝ 6 ամսով։
