Իր երդմնակալության արարողությունից առաջ ելույթ ունենալով հազարավոր կողմնակիցների առջև՝ Դոնալդ Թրամփը խոստացել է արագ կատարել իր նախագահական քարոզարշավի հիմնական խոստումը և պաշտոնավարման հենց առաջին օրը կոշտ սահմանափակումներ մտցնել ներգաղթի ուղղությամբ:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Մինչ վաղը գիշերը արևը մայր մտնի, մեր սահմանային ներխուժումները կդադարեն, և բոլոր անօրինական սահմանախախտները, այս կամ այն ձևով, կվերադառնան տուն», - մեջբերում է CNN-ը Թրափի խոսքերը, որը նա հնչեցրել է Capital One Arena-ում:
Դեկտեմբերին ԱՄՆ սահմանապահ ծառայությունը գրանցել է 47 300 ապօրինի սահմանահատում, ինչը մի փոքր աճ է նոյեմբերի համեմատ, բայց ամենացածրը 2020 թվականի հուլիսից ի վեր: CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանը հատող միգրանտների թիվը կտրուկ նվազել է այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենն անցած տարի խստացրեց ապաստան տրամադրելու քաղաքականությունը։
Դոնալդ Թրամփն այսօր՝ հունվարի 20-ին, իր երդմնակալության ելույթի ժամանակ կնշի կոնկրետ միջոցառումներ։ Արտասահմանյան ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ երդմնակալությունից հետո նա կստորագրի ավելի քան 200 փաստաթուղթ, այդ թվում՝ մոտ 100 գործադիր հրաման:
«Բայդենի վարչակազմի յուրաքանչյուր արմատական և հիմար գործադիր հրաման կչեղարկվի երդվելուց մի քանի ժամվա ընթացքում… Վաղվանից ես պատմական արագությամբ և ուժով կգործեմ՝ լուծելու մեր երկրի առջև ծառացած յուրաքանչյուր ճգնաժամ»,- ասել է Թրամփը աջակիցներին։
Այսօր՝ հունվարի 20-ին, Դոնալդ Թրամփը կստանձնի նախագահի պաշտոնը երկրորդ ժամկետով։ ԱՄՆ 47-րդ նախագահի երդմնակալության արարողությունը կսկսվի Թբիլիսիի ժամանակով 21:00-ին։
