«Վերջին շաբաթների ընթացքում ես հարցեր եմ ստացել Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաներից: Հետաքրքիր է այն մարդկանց դրդապատճառները, ովքեր շարունակում են կրկնել ռուսական ապատեղեկատվության վրա հիմնված դավադրության տեսություններն ու սուտը։ Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ մեծ տարակուսանք կա, թե ինչու կառավարությունն իրեն ավելի կտրուկ և հստակ չի տարանջատում դրանից»,- այսպես է պատասխանել Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հարցին, թե կա՞ն արդյոք ռուս դերակատարներ Վրաստանի կառավարությունում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Ըստ Քելլի Դեգնանի, եթե կառավարությունն ու իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը» համաձայն չեն Վրաստանի ռազմավարական գործընկերոջ դեմ ուղղված ակնհայտ կեղծ հայտարարությունների հետ, ապա ակնկալիք կա, որ նրանք ավելի հստակ կտարանջատեն դրանք։
«Իրոք գնահատելի է, որ մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետը հանդես եկավ իր դիրքորոշմամբ։ Սա դրական նշան էր, որ գոնե ամենաբարձր մակարդակում կա գիտակցություն, թե որքան վնասակար է այս կարգի ռուսամետ ապատեղեկատվությունը։
Նման դավադրության տեսությունների կրկնությունը միայն շփոթություն է սերմանում, խորացնում բևեռացումը և վրացիների և ամերիկացիների մոտ հարցեր է առաջացնում շարունակվող այս հարձակումների շարժառիթների վերաբերյալ», - ասել է Քելի Դեգնանը:
«Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմը տարածվի ոչ Վրաստանի, ոչ էլ որևէ այլ երկրի վրա։
Վերջին ամիսներին «Վրացական երազանքից» դուրս եկած պատգամավորները՝ Սոզար Սուբարին, Միխեիլ Կավելաշվիլին, Դիմիտրի Խունդաձեն և Գուրամ Մաճարաշվիլին, հայտարարություններ են անում ԱՄՆ-ի և դեսպան Քելի Դեգնանի դեմ։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ դեսպանատունը «չի կարող հարմարվել Վրաստանի ինքնիշխան կառավարությանը, որը երկիրը չի մղում պատերազմի» և «ամեն ինչ անում է նման իշխանությունը տապալելու համար»։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ի սկզբանե զերծ է մնացել իշխող կուսակցության նախկին անդամների հակաարևմտյան հռետորաբանությունից։
«Չգիտեմ՝ ում հանձնարարությամբ են խոսում, բայց եթե «Վրացական երազանքից» դուրս չեն եկել... Եթե ոչ, ապա հարկ կլիներ, որ իշխանության կամ կուսակցության կողմից դատապարտվեին։ Ինչքան հիշում եմ, բոլորը, ովքեր գնացին ու մեկ քայլ հեռացան «Վրացական երազանքից», մկրտվեցին որպես դավաճան, իսկ հիմա ի՞նչ է կատարվում: Նրանք պարկեշտ մարդիկ են, կան դրական գնահատականներ և չկա նրանց ծայրահեղ, ավելի արմատական հայտարարությունների դատապարտում։ Կարծում եմ՝ պատկերը պարզ է բոլորի համար»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին միայն սեպտեմբերի սկզբին արձագանքեց իր նախկին թիմակիցների հայտարարություններին և ասաց, որ «այդ պոլեմիկայի հետագա ընդլայնումը, խորացումը և ուռճացումը չի բխում մեր երկրի շահերից»։
«Վրացական երազանքներից» դուրս եկած պատգամավորներ Սուբարին և Խունդաձեն սեպտեմբերի 10-ին մասնակցել են իշխող կուսակցության աշխատանքային հանդիպմանը, որն անցկացվել է «Կաճրեթի Ամբասադոր» հյուրանոցում։