Թբիլիսիի Վազիանի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել։ Տեղացիների խոսքով՝ նա ինքնասպան է եղել բնակելի շենքի բակում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 2 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 3 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 4 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 5 8 ցուցարարների գործը. ձերբակալվածները դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման
- 6 Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին
Մահացածը 34-ամյա տղամարդ է, որը ծառայել է Վազիանիում գտնվող Պաշտպանության ուժերի Արևելյան հրամանատարության 4-րդ հետևակային բրիգադում։
ՆԳՆ-ն հայտարարել է, որ միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով՝ որակելով այն որպես ինքնասպանության դրդում։
Սա զինծառայողի ենթադրյալ ինքնասպանության երկրորդ դեպքն է վերջին շաբաթվա ընթացքում։ «Պիրվելի» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ 26-ամյա ավագ լեյտենանտ Ալեքսի Մաճավարիանիի դիակը մի քանի օր առաջ հայտնաբերվել էր Աբասթումանիի անտառում։ Այս դեպքի վերաբերյալ նույնպես հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով։

Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։