Քվեարկության գաղտնիության խախտման պատճառով Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան պահանջում է չեղյալ համարել տեխնոլոգիների միջոցով անցկացված բոլոր 2263 տեղամասերի արդյունքները։ Ինչպես հայտնել է կազմակերպության նախագահ Նոնա Քուրդովանիձեն, համապատասխան բողոքներ են ներկայացվել շրջանային ընտրական հանձնաժողովներին։ Դրանց բավարարումը կառաջացնի նոր ընտրություններ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Ըստ ՎԵԻԱ-ի՝ քվեարկության օրը զանգվածաբար խախտվել է ընտրողի քվեարկության գաղտնիության սկզբունքը, ինչը Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է։
«ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից սահմանված չափորոշչի համաձայն՝ քվեարկության բացարձակ գաղտնիությունը պետք է պահպանվի քվեարկության գործընթացի բոլոր փուլերում, ներառյալ քվեաթերթիկը տեղադրելու պահը։
Գաղտնիության սկզբունքի խախտումը խախտում է նաև Եվրոպական կոնվենցիան, ըստ որի՝ «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ողջամիտ ընդմիջումներով անցկացնել ազատ ընտրություններ՝ գաղտնի քվեարկությամբ՝ օրենսդիր մարմնի ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությունն ապահովող պայմաններով»։
Եվրոպական դատարանի պրակտիկայի համաձայն՝ այս հոդվածը տարբերվում է Կոնվենցիայի և լրացուցիչ արձանագրությունների այլ հիմնարար իրավունքներից նրանով, որ կարգավորում է բարձր պայմանավորվող կողմի՝ ժողովրդի կամքի ազատ արտահայտումն ապահովող ընտրություններ անցկացնելու պարտավորությունը։
Կարևոր է, որ Վենետիկի հանձնաժողովը, էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման գործընթացում, Վրաստանի ընտրական վարչակազմին հստակ մատնանշեց քվեարկության գաղտնիությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Այդուհանդերձ, ԿԸՀ-ն չի կարողացել ապահովել այս իրավունքի պաշտպանությունը 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը։ Մասնավորապես՝
«Վրացական երազանքը» տեղամասերում տեսանկարահանող սարքեր է տեղադրել, որոնք որոշ դեպքերում նայում էին գրանցողի սեղաններին ու ստուգող մեքենաներին, իսկ որոշ դեպքերում՝ քվեախցիկներին ու հիմնական քվեատուփին։ Քվեաթերթիկների որակը չէր ապահովում, որ այն չթողնի գունավոր շրջանագծի հետք։ Այս երկու պայմանների համընկնումը հաստատում է ընտրողի կամքի վրա ազդելու բարձր ռիսկերը և խախտում է քվեարկության գաղտնիության և ազատ կամարտահայտության սկզբունքները»,- ասել է Նոնա Քուրդովանիձեն։
Նրա խոսքով, ՎԵԻԱ-ն ընտրական հանձնաժողովի կողմից մինչ ընտրությունները կազմակերպված ուսուցողական և տեղեկատվական հանդիպումներում հայտնաբերել է քվեարկության գաղտնիության խախտման ռիսկերը և նախապես դիմել է ԿԸՀ՝ խնդիրը վերացնելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցով։ 2024 թվականի սեպտեմբերի 28-ի նամակով ԿԸՀ-ն ՎԵԻԱ-ին տեղեկացրել է, որ ուսումնավարժական և տեղեկատվական հանդիպումների ժամանակ օգտագործված քվեաթերթիկը թեստային տարբերակ է, և քվեարկության օրը օգտագործված քվեաթերթիկի որակը տարբերվելու է, ինչը կապահովի գաղտնիությունը։ Նոնա Քուրդովանիձեի խոսքով՝ այս խոստումը չի կատարվել։
Հաշվի առնելով քվեարկության գաղտնիության խախտման մասշտաբներն ու համակարգված բնույթը՝ կազմակերպությունը դիմել է նաև դատախազություն՝ այս փաստերի վերաբերյալ հետաքննություն սկսելու պահանջով։