«Իսրայելի միջազգային օդանավակայանի փակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Georgian Airways ընկերությունը կդադարեցնի ուղիղ չվերթներ իրականացնել։ Ինչպես մեզ հայտնի դարձավ, ընկերությունը թռիչքները տեղափոխում է Լառնակա-Թբիլիսի ուղղությամբ։ Այստեղից ամեն օր թռիչքներ են իրականացվում «Էլալի», «Իսրեար» և «Էյրկի» ընկերություններով։ Նրանք, ովքեր ցանկանում են թռչել Իսրայելից Վրաստան, ունեն այս այլընտրանքները»,- Առաջին ալիքի եթերում ասել է Իսրայելում Վրաստանի դեսպան Լաշա Ժվանիան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Նրա տեղեկություններով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 11 հազար մարդ Իսրայելից մեկնել է Վրաստան՝ Բաթումիի, Քութայիսիի և Թբիլիսիի ուղղությամբ։
«Մենք հետևում ենք նաև սոցիալական ցանցերին և եթե որևէ մեկը չի կարողանում կապվել թեժ գծի հետ, ապա սոցցանցի միջոցով տեղեկանում ենք, որ ինչ-որ բանի կարիք կա։ Ոմանք որոշել են մնալ, մյուսները ցանկանում են Իսրայելից մեկնել Վրաստան, և մենք հայտնաբերում ենք նման մարդկանց»,- նշել է դեսպանը։
«Համաս»-ը հոկտեմբերի 7-ին հրթիռակոծել է իսրայելական քաղաքները և ցամաքից ներխուժել Գազայի հատվածի հարևան շրջաններ։ Հոկտեմբերի 8-ին Իսրայելի կառավարությունը երկրում պատերազմական դրություն է հայտարարել և օդային ու հրետանային հարվածներ հասցրել Գազայի հատվածին։ Գազայի հատվածը վերահսկող արմատական իսլամիստական շարժումը Իսրայելը համարում է օկուպանտ պետություն։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ «Համաս»-ի ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվել է 1 400 մարդ, իսկ 212 մարդ պատանդ է պահվում։
Գազայի առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 7-ից մինչ այսօր իսրայելական օդուժի հարվածների հետևանքով զոհվել է 4 651 պաղեստինցի։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց հետո, ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը։