«Վիվամեդը» պահանջում է գնահատել Սաակաշվիլիի կլինիկայում մնալու նպատակահարմարությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» բժշկական կլինիկան, որտեղ տեղավորված է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հայտարարություն է տարածել այն մասին, որ հավանաբար կդիմի քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայությանը՝ գնահատելու պացիենտ Սաակաշվիլիի «Վիվամեդում» մնալու նպատակահարմարությունը:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այս ամբողջ ընթացքում, չնայած մեր նկատմամբ աննախադեպ ճնշումներին, մենք փորձում էինք պացիենտին համոզել, որ բուժման կուրս անցնի, ինչը քիչ թե շատ հնարավոր էր մինչև հոկտեմբեր, և առողջական վիճակի զգալի բարելավում կար։ Անցյալ տարվա հոկտեմբերից հետո պացիենտը հրաժարվում է առաջարկվող բուժումից, հատկապես, եթե որևէ դեղամիջոց կամ ընթացակարգ դրական է ազդում նրա տվյալների վրա։

Ուստի վերջին մեկ ամսվա ընթացքում պացիենտը ստանում է միայն սիմպտոմատիկ բուժում, անվստահություն է հայտնում բուժանձնակազմի նկատմամբ և հրաժարվում առաջարկվող բուժման սխեմայից։ Արդյունքում «Վիվամեդ» բժշկական կենտրոնը անարժանաբար ստանում է հեղինակության հսկայական հարված (օրինակ՝ չենք բուժում, չենք կարող բուժել և այլն), որը կտրականապես անընդունելի ենք համարում։ Բժշկական էթիկայի հիման վրա բժշկական անձնակազմը չի կարող բռնի կերպով վարվել որևէ մեկի հետ։

Հաշվի առնելով ամեն ինչ՝ մենք, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինենք խնդրել քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայությունից՝ գնահատելու պացիենտ Միխեիլ Սաակաշվիլիի «Վիվամեդ» կլինիկայում մնալու հետագա նպատակահարմարությունը, քանի որ սիմպտոմատիկ բուժումը, որին հիվանդը համաձայնում է, հնարավոր է ցանկացած այլ հաստատությունում»,- ասվում է «Վիվամեդի» աշխատակազմի մարտի 22-ի հաղորդագրության մեջ։

Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գյուլի Ալասանիան, կարծում է, որ «Վիվամեդը» ինքնուրույն չէր հրապարակի այս հայտարարությունը։

«Սա բանտային հիվանդանոց է, որն անում է այն, ինչ հրամայում է քրեակատարողական համակարգը, բայց քրեակատարողական համակարգը նույնպես անկախ չէ՝ անում են այն, ինչ հրամայում է Իվանիշվիլին։

Պատրաստվում են նրան բանտ վերադարձնել։ Վստահ եմ, որ այնտեղ չեն թողնի մուտք գործել արտասահմանցի բժիշկներին»,- ասում է Ալասանիան։

Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքի խոսքով՝ լեհ բժիշկներով կազմավորված առաքելությունը պատրաստ է գալ Վրաստան և զեկույց պատրաստել Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին։ Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն մարտի 20-ին հայտարարել է, որ նախարարությունը որևէ դիմում չի ստացել ո՛չ Սաակաշվիլիից, ո՛չ նրա ընտանիքից՝ բուժմանը օտարերկրյա բժիշկների ներգրավման խնդրանքով։

Մինչ այդ լեհական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Միխեիլ Սաակաշվիլին ասել էր, որ լեհ բժիշկների առաքելությունն իր վերջին հնարավորությունն է և եթե ողջ մնա, դա կլինի ի շնորհիվ Լեհաստանի։

Սաակաշվիլին 2022 թվականի մայիսի 12-ից գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ Նա այստեղ է տեղափոխվել Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկից՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։

Վրաստանի հանրային պաշտպանի կողմից ստեղծված փորձագիտական ​​խմբի անդամ բժիշկները 2023 թվականի փետրվարի վերջին հայտարարեցին, որ «Վիվամեդ» կլինիկա իրենց վերջին այցից հետո՝ դեկտեմբերի 4-ից փետրվարի 19-ը ժամանակահատվածում, Սաակաշվիլիի առողջական վիճակը զգալիորեն վատացել է։ Նրանց գնահատականով՝ ևս 5-7 կիլոգրամ նիհարելուց հետո նա գամված կլինի անկողնուն, քանի որ նրա ստորին վերջույթների մկաններն ամբողջությամբ կհյուծվեն, թուլության պատճառով նա չի կարողանա շարժվել։ Բժիշկների խոսքով, ակնկալվում էր, որ այս նշագծին նա կհասնի 1-2 ամսից։

Փետրվարի 23-ին «Վիվամեդ» կլինիկայի բժիշկները Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ ասուլիս էին հրավիրել և հայտարարել, որ փետրվարի 20-ի դրությամբ նախկին նախագահը կշռում էր 67,2 կիլոգրամ և առկա էր «վիճակի ծանրացման միտում»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):