«Վրացական երազանքը» հոլովակի պատճառով պահանջում է պատժել քննադատական լրատվամիջոցներին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի Հաղորդակցության հանձնաժողովը ընդունելի է ճանաչել «Վրացական երազանքի» բողոքն ընդդեմ երեք քննադատական՝ «Մթավարի», «Ֆորմուլա» և TV Պիրվելի ալիքների։ «Վրացական երազանքը» պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Սիրցխվիլիա» շարժման հոլովակը հեռարձակելու համար։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Վիճահարույց դրվագը հեռարձակողների կողմից ցուցադրվել է հունիսի 24-ի, որպես արևմտամետ և հակառուսական հանրահավաքի հայտարարություն:

«Վրացական երազանքի» գնահատմամբ՝ հունիսի 23-ին և 24-ին տարածված տեսանյութի բովանդակությունից պարզ է դառնում, որ այն նախատեսված է մարդկանց անորոշ շրջանակի համար, ծառայում է «Վրացական երազանք» կուսակցության և նրա գաղափարի հանդեպ բացասական վերաբերմունքի ձևավորմանը և նպատակ ունի խոչնդոտել վերջինիս ընտրությանը ապագա ընտրություններում։ Գովազդային հոլովակը հստակ մատնանշում է «Վրացական երազանքը»՝ հղում անելով կոնկրետ կուսակցական դեմքերին։ Բացի այդ, գովազդային հոլովակը պարունակում է իշխող կուսակցության առաջնորդների, կառավարության ներկայացուցիչների ներկայացումը բացասական համատեքստում՝ հիմնված Եվրախորհրդարանի բանաձևի, թեկնածուի կարգավիճակի և Ուկրաինայում շարունակվող պատերազմի վերաբերյալ նրանց արած հայտարարությունների համատեքստից դուրս բերված հատվածների վրա, որը ծառայում է հասարակության մեջ նրանց նկատմամբ բացասական կարծիք ձևավորելուն»,- բողոքի տակ ստորագրում է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի վստահված անձը՝ Սերգի Ջորբենիձեն։

Բողոքի համաձայն, քանի որ 2022 թվականի հունիսի 23-ին և 24-ին նախընտրական քարոզարշավ չի եղել, հեռարձակողները իրավունք չունեին հեռարձակել նախընտրական/քաղաքական գովազդային բովանդակություն կրող հատված։

Ընդդիմադիր հեռուստաալիքների իրավաբանները կարծում են, որ «Սիրցխվիլիա» շարժման ներկայացրած տեսանյութը սոցիալական գովազդ էր և իրենք իրավունք ունեին այն հեռարձակել։ Ըստ «Մթավարի» ալիքի ներկայացուցիչ Գիորգի Մշվենիերաձեի, հոլովակի նպատակն էր խրախուսել մարդկանց մասնակցել հունիսի 24-ին նախատեսված բողոքի ակցիային, որը պաշտպանված է հավաքների և ցույցերի իրավունքով։ Նրա խոսքով՝ հոլովակում չեն օգտագործվել «Վրացական երազանք» կուսակցության նույնականացման խորհրդանիշը կամ գույները։

Հոլովակում պետական ​​քաղաքական պաշտոնյաների և նրանց հետ սերտ կապի մեջ գտնվող Գիորգի Գաչեչիլաձեի հակաեվրոպական և հակաուկրաինական հայտարարություններն են ներառված.

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի. «Ես այս մասին խոսում էի դեռ փետրվարի 25-ին, որ եթե որևէ մեկը ճնշվի և պատժվի այս պատերազմով, ապա դա Ուկրաինան կլինի»:

Գիորգի Գաչեչիլաձե. «Ինչպես որ Ուկրաինային քաշեցին ծուղակը, բոլոր ցանկացողները միասին, մեզ չեն կարող ծուղակը քաշել»:

Իրակլի Ղարիբաշվիլի. «Քանի որ Ուկրաինան պատերազմի մեջ է, հենց այս նպատակով է, այս մոտիվացիայով են նրանց կարգավիճակ տալիս... Եթե կարգավիճակի շնորհումը որոշվում է պատերազմով, մենք պատերազմ չենք ուզում։ Թեկնածուի կարգավիճակը խորհրդանշական է»։

Կախա Կալաձե, Թբիլիսիի քաղաքապետ. «Այն, ինչ մենք երեկ լսեցինք և տեսանք բանաձևի տեսքով՝ բացարձակ ամոթալի էր»:

Գիորգի Վոլսկի, խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ. «Ես կասեի, որ նույնիսկ Եվրախորհրդարանում կան մարդիկ, որոնք ֆեյքեր են ստեղծում»:

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձե. «Նմանատիպ բանաձևը, անկեղծ ասած՝ ծղոտի գին ունի»։

Գիորգի Գաչեչիլաձե. «Ի՞նչ է նշանակում Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: Թույլ չենք տա, որպեսզի Բիձինա Իվանիշվիլիին ընկնի քաշքշոցների մեջ»:

Իրակլի Ղարիբաշվիլի. «Գոնե օլիգարխի սահմանումը պետք է իմանաք, ուղղակի հրաշք է... Ես կբացահայտեմ ամեն ինչ... Բանաձևում գրված սարսափներն իսկապես ամոթալի են...»:

Գիորգի Գաչեչիլաձե. «Եթե Բիձինային պատժամիջոցներ սահմանելով և պատերազմում ներգրավվածությամբ է որոշվում ճանապարհը դեպի Եվրոպա, ապա այն կարող է փակվել»:

Մեդիա շահերի պաշտպանության կոալիցիան տագնապալի է համարում «Վրացական երազանքի» խնդրանքը, որ Հաղորդակցության հանձնաժողովը քննադատական ալիքների հանդեպ պատիժ կիրառի տեսահոլովակի հեռարձակման համար:

Ինքը՝ «Վրացական երազանքը» բողոքում մատնանշում է, որ վեճի նպատակը մեդիա տարածքում կուսակցության մասին բացասական հաղորդագրությունների վերացումն է և իրենց համար անցանկալի հարցերի վերաբերյալ քննադատական ​​կարծիքները սահմանափակումն է։ Իշխող կուսակցությանը քննադատող տեսանյութերի արգելումը իրավական հիմքերից զուրկ է և սպառնում է երկրում բազմակարծությանը: Նման վերաբերմունքը անհամատեղելի է ժամանակակից ժողովրդավարական պետության կառավարման սկզբունքների հետ»,- ասում է ԶԼՄ-ների շահերի պաշտպանության կոալիցիայի համակարգող Նաթիա Կապանաձեն։

Սա առաջին անգամը չէ, որ Հաղորդակցության հանձնաժողովում քննարկվում է քննադատական ​​լրատվամիջոցների կողմից քաղաքական գովազդ տեղադրելու հարցը։ 2020 և 2021 թվականներին հանձնաժողովը երկու անգամ ամենաբարձր միջոցառմամբ սանկցիա է կիրառել «Մթավարի» ալիքի նկատմամբ։ ԶԼՄ-ների շահերի պաշտպանության կոալիցիան այս որոշումները որակել է որպես ցենզուրա։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։