«Վրացական երազանքը» մտադիր է ոչ լեգիտիմ խորհրդարանում ստեղծել ժամանակավոր քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի 2003-2012 թթ. «Միացյալ ազգային շարժման» կառավարության և քաղաքական պաշտոնյաների գործունեությունը։ Ինչպես հայտնել է կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն, հանձնաժողովի զեկույցը կուղարկվի դատախազություն՝ «մեղավորների պատիժն ապահովելու համար»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Հասարակության մի զգալի հատված, տարիքի բերումով, ականատես չի եղել «Ազգային շարժման» արյունոտ ռեժիմի կատարած հանցագործություններին, և շատերը գոնե էմոցիոնալ մակարդակով մոռացել են այդ հանցագործությունները։
Հասարակությունը պետք է անընդհատ հիշի ավտորիտար ռեժիմի կատարած հանցագործությունները, որպեսզի հետագայում դրանք չկրկնվեն»,- ասել է Մդինարաձեն այսօր կայացած ճեպազրույցում։
Մինչդեռ, ըստ Մամուկա Մդինարաձեի, լայնորեն հայտնի է 2003-2012 թվականներին «ռեժիմի կողմից իրականացված հիմնական համակարգված հանցագործությունների մասին»։
«Դրանք են՝ բանտարկյալների նկատմամբ խոշտանգումներ և խոշտանգումների համակարգը քրեակատարողական հիմնարկներում, մարդկանց սպանություն, բռնություն, անձնական կյանքի խախտում, կոռուպցիա և ճնշում բիզնեսների վրա՝ հրաժարվելու ակտիվներից և գումարների շորթում, ԶԼՄ-ների յուրացում օրինական սեփականատերերից։ 2008 թվականի պատերազմը սկսելու ընդունում և վրացի զինվորականներին մեղադրում ռազմական հանցագործությունների մեջ։
Նշված սիստեմատիկ հանցագործությունները հետաքննելու և ռեժիմը գնահատելու նպատակով Վրաստանի խորհրդարանում գարնանային նստաշրջանի առաջին շաբաթվա ընթացքում կստեղծվի ժամանակավոր քննիչ հանձնաժողով՝ ուսումնասիրելու 2003-2012 թթ. ռեժիմի և ռեժիմի քաղաքական պաշտոնյաների գործունեությունը։
Շահարկումները բացառելու համար նույն շեշտադրմամբ հայտարարում ենք, որ 2008 թվականի պատերազմի գործով քննության հասցեատերը չեն լինելու զորահրամանատարներն ու զինվորները։
Ժամանակավոր քննիչ հանձնաժողովը կկանչի և կհարցաքննի ռեժիմի պաշտոնյաներին, ինչպես նաև ցանկացած այլ անձի, որը կարող է մեղադրվել ռեժիմի կողմից կատարված հանցագործությունների մեջ կամ ով կարող է արժեքավոր տեղեկություններ ունենալ նշված հանցագործությունների մասին:
2003-2012 թվականների ռեժիմի գնահատումը վճռորոշ նշանակություն ունի երկրին սպառնացող վտանգների կանխարգելման և Վրաստանում առողջ քաղաքական համակարգի հաստատման համար»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։
«Վրացական երազանքը» ընտրություններից առաջ ընտրողներին խոստացել էր, որ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն, այսինքն՝ 113 մանդատ ստանալու դեպքում իրավական գործընթաց կնախաձեռնի, որի արդյունքում և՛ «Ազգային շարժումը», և՛ «իր ողջ արբանյակը և իրավահաջորդ կուսակցությունները» կարգելվեն։ «Վրացական երազանքը» չկարողացավ ստանալ սահմանադրական մեծամասնություն և ոչ լեգիտիմ կերպով սկսեց 89 անդամով միայնակ աշխատել 11-րդ գումարման խորհրդարանում։ Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես նաև Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրությունները համարում են կեղծված, իսկ խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ։ Մեկ ամսից ավելի է՝ բողոքի ցույցեր են ընթանում՝ նոր ընտրություններ նշանակելու պահանջով։