Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն արձագանքում է «Վրացական երազանքի» բռնությանը ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիրների, այդ թվում՝ Գիորգի Գախարիայի նկատմամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Մենք խստորեն դատապարտում ենք բռնությունը Վրաստանի խաղաղ բնակիչների, ցուցարարների, լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում՝ Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի նկատմամբ։
Սա «Վրացական երազանքի» ճնշող մարտավարության ևս մեկ օրինակ է, որը երկիրը կթողնի մեկուսացման մեջ»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Հունվարի 15-ին, ուշ գիշերին, լրագրող Զվիադ Քորիձեն և «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան բռնության են ենթարկվել «Վրացական երազանքի» ներկայացուցիչների, այդ թվում՝ ոչ լեգիտիմ խորհրդարանի պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեի և Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Գիորգի Մանվելիձեի կողմից։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը, սակայն մինչ օրս ձերբակալվածներ չկան։
Քորիձեի և Գախարիայի վրա հարձակումը տեղի է ունեցել անդադար անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցների ձերբակալությունների ու կալանավորումների ֆոնին։
Ապօրինի բերման ենթարկվածների թվում է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելին։ «Վրացական երազանքի» դատախազությունը նրան մեղադրում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, որը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ։
