ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը և դեմոկրատ կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար անդամ Սթիվ Քոհենը հայտարարություն են տարածել Վրաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Նրանք իրենց համերաշխությունն են հայտնում վրաց ժողովրդին, ով շարունակում է խաղաղ բողոքի ցույցերը՝ փրկելու իրենց ժողովրդավարությունը և եվրոպական ապագան՝ կառավարության դաժան բռնաճնշումների պայմաններում:
«Հինգշաբթի օրը վրացիները փողոցներ են դուրս եկել Թբիլիսիում և ամբողջ երկրում՝ բողոքելու «Վրացական երազանք» կուսակցության կողմից ԵՄ անդամակցությունը դադարեցնելու որոշման դեմ։ Այս խաղաղ բողոքի ակցիան ընդունվեց ծայրահեղ բռնությամբ։ Մենք խստագույնս դատապարտում ենք այս արձագանքը։
Կան համոզիչ ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ «Վրացական երազանքի» կառավարությունը շահարկել է երկրի հոկտեմբերի ընտրությունները՝ իշխանությունը պահպանելու և կրկին ժխտելու վրաց ժողովրդի եվրաատլանտյան ինտեգրման միանշանակ ձգտումները:
Այս շաբաթվա սկզբին «Վրացական երազանքը» ձևավորեց նոր կառավարություն՝ ընդդիմության բոյկոտի պայմաններում և առանց նախագահի հավանության՝ խախտելով Վրաստանի սահմանադրությունը: Այսպիսով, այս դե ֆակտո կառավարությունը ոչ լեգիտիմ է։
Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին և կոչ ենք անում ինչպես ներկա, այնպես էլ ապագա վարչակազմերին աջակցել վրացիներին իրենց երկրում ժողովրդավարությունն ու ազատությունը վերականգնելու իրենց պայքարում։
ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է քայլեր ձեռնարկի՝ պատժելու վրացիների խաղաղ բողոքի ցույցի իրավունքը խախտողներին և ընտրելու իրենց առաջնորդներին»,- ասված է Հելսինկյան հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նոյեմբերի 28-ին ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չի դնի անդամակցության բանակցություններ սկսելու և կհրաժարվի ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։ Այս որոշման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում Թբիլիսիում և շրջաններում։
