Եվրոպական սոցիալիստների կուսակցությունը (PES) քննադատում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և «Վրացական երազանքին», որը հանդիսանում է իր դիտորդ անդամը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
PES-ի անդամ կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները ապրիլի 28-ին կայացած հանդիպման ժամանակ ասել են, որ իրենք «խորապես մտահոգված են» «Վրացական երազանքի» անդամ և երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարություններով և գործողություններով, այն բանով, որ նա պատրաստվում է հաջորդ շաբաթ մասնակցել Բուդապեշտում կայանալիք պահպանողականների համաժողովին:
«Եթե PES-ի դիտորդական կուսակցության վարչապետը ցանկանում է կիսել Վիկտոր Օրբանի և համաժողովի արժեքները, մենք պետք է պաշտոնապես քննարկենք այս կուսակցության կարգավիճակը», - ասել է PES-ի գործադիր գլխավոր քարտուղար Ջակոմո Ֆիլիբեկը:
Ինչպես պարզվում է, «Վրացական երազանքի» կարգավիճակի վերանայման հարցը դեռ մարտին բարձրացրել է PES-ի նախագահ, Շվեդիայի նախկին վարչապետ Ստեֆան Լոֆենը, երբ «Վրացական երազանքը» աջակցեց այսպես կոչված «գործակալների մասին» ռուսական օրենքի ընդունմանը։ Եվրոպական կուսակցությունների առաջնորդները այս թեմային կանդրադառնան հունիսին կայանալիք հաջորդ հանդիպման ժամանակ։
PES-ը, որը միավորում է Եվրոպայում 32 սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցություններ և ունի 144 ներկայացուցիչ՝ 705 անդամից բաղկացած Եվրախորհրդարանում, Վրաստանի իշխող կուսակցությանն ընդունել է որպես դիտորդ անդամ 2015 թվականին: «Վրացական երազանքի» 2022 թվականի պատվիրակությունը՝ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ, ներկա էր նաև PES-ի միջազգային կոնգրեսին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին որպես խոսնակ հրավիրվել է Բուդապեշտում մայիսի 4-5-ին նախատեսված պահպանողականների միջազգային համաժողովին։ Համաժողովի հիմնական զեկուցողը կլինի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Կազմակերպիչների խոսքով, այս տարվա միջոցառումը «կենտրոնանալու է լիբերալների մղձավանջի վրա. այն կլինի ազգային ուժերի միջազգային մերձեցման մասին»:
Եվրոպացի քաղաքական գործիչները քննադատել են Իրակլի Ղարիբաշվիլիին նշված համաժողովին մասնակցելու համար։ Եվրախորհրդարանի պատգամավոր Թեյս Ռեյտենը, ով PES-ի քաղաքական խմբի անդամ է, ասել է, որ Վրաստանի կառավարությունը վիրավորում է երկրի եվրոպամետ մեծամասնությանը։ Նրա խոսքով, «Վրացական երազանքը» ավելի գերադասում է լավ հարաբերություններ ունենալ Վիկտոր Օրբանի և Պուտինի ընկերների հետ, քան աշխատել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու շուրջ:
