Ղարիբաշվիլին Օրբանի հետ միասին ելույթ կունենա պահպանողականների միջազգային համաժողովին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին որպես խոսնակ է հրավիրվել Բուդապեշտում մայիսին նախատեսված պահպանողականների միջազգային համաժողովին։ Համաժողովի հիմնական զեկուցողը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Միջոցառումը, որը կազմակերպել են ամերիկյան «Պահպանողական քաղաքական գործունեության կոալիցիա» (CPAC) կազմակերպությունը և հունգարական հետազոտական ​​ինստիտուտ՝ «Ֆունդամենտալ իրավունքների կենտրոնը» (Alapjogokért Központ), Հունգարիան հյուրընկալում է երկրորդ անգամ անընդմեջ։ Այս տարվա համաժողովի կարգախոսն է «Միասին մենք ավելի ուժեղ ենք»: Ըստ կազմակերպիչների՝ այն «կենտրոնանալու է լիբերալների մղձավանջի վրա՝ ազգային ուժերի միջազգային մերձեցմանը»:

Հունգարական կազմակերպությունը Վրաստանի վարչապետի մասին գրում է. «Նրա կարծիքով, Վրաստանը պահպանողական հասարակություն է՝ քրիստոնեության վրա հիմնված յուրահատուկ արժեքներով։ Գենդերային քարոզչությանը Վրաստանին էլ չի խնայում, սակայն Ղարիբաշվիլին կարծում է, որ ակտիվիստներն ու քաղաքական գործիչները պարտավոր են հարգել մեծամասնության կամքը, իսկ վրացիների ճնշող մեծամասնությունը դեմ է քարոզչական, ցուցադրական ԼԳԲՏՔ շարժմանը»։

Associated Press-ի հոդվածում նշվում է, որ մայիսի 4-5-ի համաժողովը, ինչպես նախորդ տարվա առաջին միջոցառումը, արտացոլում է Եվրոպայում լայնորեն մեկուսացված Օրբանի ավտոկրատ կառավարության և ամերիկյան աջ թևի միջև կապերի խորացումը: Associated Press-ը գրում է, որ Վիկտոր Օրբանն արժանացել է Եվրամիության բացասական արձագանքին Հունգարիայի ԶԼՄ-ների և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, որոնք նա անվանում է «ոչ լիբերալ ժողովրդավարություն»: «Այնուամենայնիվ, Օրբանն արժանացել է ամերիկյան աջերից ոմանց հիացմունքին ներգաղթի և ԼԳԲՏՔ հարցերում իր կոշտ դիրքորոշման և լիբերալ բազմակարծության մերժման համար: Անցյալ տարի CPAC համաժողովի բացման ժամանակ Օրբանը Հունգարիան անվանեց «պահպանողական քրիստոնեական արժեքների ամրոց Եվրոպայում» և կոչ արեց ամերիկացի պահպանողականներին հաղթել «առաջադեմ լիբերալների գերակայությունը հասարակական կյանքում», ինչպես, ըստ նրա՝նա արել է Հունգարիայում»,- գրել է Associated Press-ը։

Վիկտոր Օրբանը Հունգարիայի վարչապետն է 2010 թվականից։ Առաջին անգամ նա կառավարության ղեկավար է եղել 1998-2002թթ:

2022 թվականի աշնանը Իրակլի Ղարիբաշվիլին Հունգարիա կատարած այցի ժամանակ ասել է, որ Օրբանի կառավարությունը բազմաթիվ հաջող բարեփոխումներ է իրականացրել՝ ի շահ իր ժողովրդի, և Վրաստանը կիսել է դրանցից շատերը։ «Մենք ցանկանում ենք մերձենալ տարբեր ուղղություններով»,- ասել է Ղարիբաշվիլին Օրբանին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։