«Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի եզրափակիչ միջոցառման կապակցությամբ Կենդանիների մոնիտորինգի գործակալությունը Ազատության հրապարակից և հարակից փողոցներից հեռացրել է անօթևան շներին։ Այս մասին տեղեկությունը տարածողներից մեկն է «Animal Project - նախագիծ կենդանիների համար» հասարակական կազմակերպության հիմնադիր Մարիամ Ցերցվաձեն։ Նրա խոսքով՝ շներին խցկել են մեքենաներն ու տարել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
«Կարո՞ղ եք մեզ բացատրել, թե ինչ պրոտոկոլ է։ Որտե՞ղ եք տանում և ե՞րբ եք վերադարձնելու: Ինչպե՞ս եք երաշխավորում, որ ձեր շների ապաստարանում չեն վարակվի: Եթե դուք հոգում եք կենդանիների և նրանց սթրեսի մասին, ինչո՞ւ հոկտեմբերի 20-ին չտարաք նրանց: Կամ որտե՞ղ էիք արցունքաբեր գազի պահին, եթե շներին մենք էինք շունչ տալիս»,- Facebook սոցիալական ցանցում գրել է ակտիվիստը։
Տոնի Վաճարաձեն Facebook-ում տարածել է Կենդանիների մոնիտորինգի գործակալության աշխատակցի լուսանկարը։ «Ամբողջ Ռուսթավելին ու Ազատությունը մաքրվել է փողոցային շներից։ Կտանեն Փոնիճալայում ու Զահեսի մոտ մի տեղ ու նրանք երբեք չեն գտնի այն վայրերը, որտեղ սովոր են։ Նրանք հավանաբար կսատկեն։ Ի՞նչ կարիք կար, ինչի՞ն էին խանգարում»,- գրել է նա։
Թամազ Էլիզբարաշվիլիի շների ապաստարանը նույնպես Facebook-ում արձագանքել է. «Կտրականապես պահանջում ենք դադարեցնել շներին ապօրինի կալանքն ու խոշտանգումը, անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել։ Հարց ունենք՝ ինչո՞ւ նույն միջոցառումը չանցկացրիք ընդդիմության մեծ հանրահավաքի ժամանակ։ Ձեր այս անօրինական արարքով հաստատո՞ւմ եք, որ «քոցը» ատում է փողոցային շներին»։
Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Կենդանիների մոնիտորինգի գործակալությունը պնդում է, որ շներին տեղափոխել են մունիցիպալ կացարան, և դա բացատրում են նրանց խնամքով։
«Շներից մի քանիսը Ազատության հրապարակից տեղափոխվել են քաղաքային կացարան։ Ամբոխն ու աղմուկը կարող են նրանց շփոթեցնել, վախեցնել կամ կարող է կծելու դեպք լինել: Ուստի, իրենց իսկ անվտանգության համար, նրանք միասին պահվում են ապաստարանի բոլորովին մեկուսացված տարածքում»,- նշել են գործակալությունից։ Նրանց խոսքով, հենց ավարտվի «Վրացական երազանքի» նախընտրական միջոցառումը, շներին կվերադարձնեն։
Կենդանիների մոնիտորինգի գործակալությունը անպատասխան է թողել այն հարցը, թե ինչու անտուն շներին չեն տանում կացարան մյուս ցույցերից առաջ։
Ազատության հրապարակում ժամը 19:00-ին կմեկնարկի «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանդիպումը, որին հավանաբար կմասնակցի իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ Միջոցառման նախապատրաստական աշխատանքները սկսվել են մեկ օր առաջ, իսկ երթևեկությունը սահմանափակվել է։ Կուսակցության հավաքին մասնակցելու համար մարզերից բերվում են պետական ծառայողներ, տարբեր բյուջետային կազմակերպությունների աշխատակիցներ։
