Վրացական կողմը հյուսիսկովկասցիներին թույլ չի տալիս մուտք գործել երկիր. չեչեն բլոգեր

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Հյուսիսային Կովկասում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո փորձում են լքել Դաշնությունը, թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան, - չեչեն բլոգեր և ընդդիմադիր ակտիվիստ Տումսո Աբդուրախմանովի խոսքերով, չեչենները մի քանի օր է Վերին Լարսի մոտ, այսպես կոչված չեզոք գոտում են գտնվում: Աբդուրախմանովը հրապարակել է սահմանին արված լուսանկարներ և տեսագրություններ, որտեղ երևում է, որ մարդիկ քնած են հատակին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Կովկասցիներին թույլ չեն տալիս հատել սահմանը, իսկ Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքացիներին թողնում են։ Անցնելով անձնագրային հսկողությունը՝ անմիջապես ուղարկում են 222 գրասենյակ, իսկ հետո ետ են վերադարձնում։ Սա պատահում է չեչենների՝ վայնախների հետ»,- տեսանյութում ասում է սահմանին գտվող տղամարդը։

«Լելո» կուսակցության անդամ Իրակլի Կուպրաձեն նույնպես գրել է, որ իր ընկերներին՝ Գրոզնիից ժամանած 21 և 30-ամյա չեչեն եղբայրներին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան.

«Երեք օր հերթի մեջ են կանգնել։ Նրանք հատել են ռուսական սահմանը, սակայն վրացական կողմը նրանց մերժել է։ Միևնույն ժամանակ Գրոզնիում լսել են, որ լքում են երկիրը, զանգահարել և հրավիրել են ոստիկանություն՝ մեղադրելով դասալքության մեջ և որակել որպես դավաճանություն։

Նրանց ետ վերադարձնելը նշանակում է տանջել, սպանել և ստիպողաբար ուղարկել ուկրաինական ռազմաճակատ։ Նրանք կանգնած են չեզոք գոտում, երկու սահմանների արանքում, չեն կարող մտնել Վրաստան և չեն կարող վերադառնալ՝ վախի պատճառով»,- ասում է Կուպրաձեն։

Հյուսիսային Կովկասում մոբիլիզացիայի դեմ ցույցեր են անցկացվում: Գրոզնիում մայրերի բողոքի ակցիայի մասին հայտարարելուց հետո՝ սեպտեմբերի 23-ին, Ռամզան Կադիրովը հայտարարել է Չեչնիայում մոբիլիզացիան չեղարկելու մասին։ «Ես կոչ եմ անում Չեչնիայի բնակչությանը, մասնավորապես, մեր սիրելի և հարգված մայրերին հանգստություն պահպանել»,- ասել է Կադիրովը։ Նա այս որոշումը բացատրել է նրանով, որ Չեչնիան արդեն կատարել է զորակոչի իր ծրագրի 254 տոկոսը։

Ռուսաստանի Դաշնությունում մոբիլիզացիա հայտարարելուց հետո քաղաքացիները զանգվածաբար փախչում են երկրից։ «Նովայա գազետա Եվրոպա» հրատարակությունը հենվելով Ռուսաստանի նախագահի վարչակազմում սեփական աղբյուրի վրա, գրում է, որ Դաշնությունն արդեն լքել է 261 հազար տղամարդ։ Այս պատճառով  քննարկվում է սեպտեմբերի 28-ից սահմանը փակելու հնարավորությունը այն ​​քաղաքացիների համար, որոնք ենթակա են զորակոչի։

Մի քանի օր է, ինչ ռուս-վրացական սահմանին ՌԴ քաղաքացիների երկար հերթ է կանգնած։ Վերին Լարսի անցակետն անցնելու համար սպասում են 20-ից 40 ժամ։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայության տեղեկության համաձայն՝ այսօր, սեպտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 6-ին անցակետի դիմաց կայանված է եղել 2500 մարդատար մեքենա, ցերեկը և գիշերը անցել է 1890 մեքենա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարեց մոբիլիզացիայի մասին։ Պուտինի խոստման համաձայն՝ զորակոչի կենթարկվեն «առաջին հերթին նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ունեն որոշակի ռազմական մասնագիտություն և համապատասխան փորձ»։ Իրականում զինկոմիսարիատներն անխտիր հավաքագրում են տղամարդկանց։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ այսպես կոչված մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում նախատեսվում է զորակոչել 300 000 քաղաքացի, սակայն, ինչպես գրում են անկախ լրատվամիջոցները, Կրեմլի կայքում հրապարակված Պուտինի հրամանագրում փակ կետ կա, որը խոսում է մոտ մեկ միլիոն մարդու զորակոչի մասին։ Կրեմլն այս տեղեկությունը կեղծ է որակում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։