Վրաստանը կստանա բոլոր աջակցությունները դեպի Եվրամիություն ճանապարհին․ Օլիվեր Վարհեի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Լավ էր հանդիպել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Մենք գնահատեցինք 12 հիմնական առաջնահերթությունների իրականացմանն ուղղված Վրաստանի վերջին ջանքերը, որոնք կարտացոլվեն ընդլայնման զեկույցում: Վրաստանը պատկանում է ԵՄ ընտանիքին և կստանա ամբողջ աջակցությունը ԵՄ ճանապարհին»,- Twitter-ում գրել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկության համաձայն՝ վարչապետի Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկվել է Եվրոպական միությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։

«Օլիվեր Վարհեիի հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը և հույս հայտնել, որ 12 առաջնահերթություններով նախատեսված բարեփոխումների իրականացման ուղղությամբ Վրաստանի ջանքերը պատշաճ կերպով կարտացոլվեն Եվրահանձնաժողովի զեկույցում և Եվրահանձնաժողովը հանձնարարական կներկայացնի Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Հավանաբար նոյեմբերին հայտնի կդառնա, թե արդյոք Եվրահանձնաժողովը հանձնարարական կտա Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։

Անցյալ տարի Եվրոպական միությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և առաջադրեց 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Վրաստանի դիմումի վերաբերյալ հանձնաժողովի պատրաստած եզրակացության մեջ սահմանված առաջնահերթություններից են՝ քաղաքական բևեռացման վերացումը, դատական ​​բարեփոխումների իրականացումը, ապաօլիգարխացումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուժեղացումը, լրատվամիջոցների ազատության ապահովումը և այլն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):