Եվրո 2024-ի ընտրական փուլում Արևելյան Եվրոպայի երկրները կարևոր հաղթանակներ տարան։ Վերջին րոպեներին խփած գոլով Ուկրաինան հերթական հաջողությունը տոնեց և պատերազմի պայմաններում երկրորդ անգամ իր տեղը գրավեց հաղթողների շարքում։ Վրաստանի ու Լեհաստանի ճակատագիրը որոշվեց 11 մետրանոցների լարված շարքով, և ի վերջո երեք թիմերն էլ նվաճեցին Եվրոպայի առաջնության ուղեգիր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Ընտրություններին եկած 2 076 791 ընտրողների բազան պետք է փոխանցվի չեզոք հարթակի․ Գախարիա
Երեք փլեյ-օֆֆով երեքշաբթի օրը ավարտվեց Եվրո 2024-ի 24 մասնակից երկրների ընտրական փուլը։ Մրցաշարը կմեկնարկի հունիսի 14-ին՝ Գերմանիայում։
Վրաստան-Հունաստան հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով, իսկ հանդիպման ճակատագիրը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով, որտեղ Վրաստանը 4-2 հաշվով հաղթեց մրցակցին։
Ինչպես Վրաստանը՝ 0-0 հաշվով ավարտված խաղից հետո Լեհաստանը նույնպես վերջնական հաղթանակ տարավ 11 մետրանոց հարվածաշարով։ Քարդիֆում 5:4 հաշվով հաղթելով Ուելսին՝ Լեհաստանը դարձավ Գերմանիայի ընտրանու ուղեգիր նվաճած վերջին թիմը:
«Դա ամեն ինչ կնշանակեր, ես, հավանաբար, այսօր երեկոյան կավարտեի միջազգային կարիերաս, եթե մենք պարտվեինք խաղում»,- ասել է Լեհաստանի ավագ Ռոբերտ Լևանդովսկին։
ՈւԵՖԱ-ի որոշմամբ Կիևում միջազգային խաղերի անցկացումը չի թույլատրվում Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների պատճառով՝ անվտանգության միջոցառումներից ելնելով։ Ըստ այդմ, Ուկրաինան տնային հանդիպումն անցկացրեց չեզոք Լեհաստանում՝ Վրոցլավի մարզադաշտում։
84-րդ րոպեին Իսլանդիայի դարպասը Միխայլո Մուդրիկի խփած գոլը հաղթանակ բերեց Ուկրաինային։
«Շատ շնորհակալություն մեր երկրպագուներին,- ասել է ուկրաինացի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն,-«նրանք մեզ մեծապես օգնեցին այս դժվարին ժամանակաշրջանում»:
Եվրո-2024-ը կանցկացվի Գերմանիայի 10 քաղաքներում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
Վրաստանը F խմբում կմրցի Կրիշտիանու Ռոնալդուի Պորտուգալիայի, Թուրքիայի և Չեխիայի հետ:
Լեհաստանը դժվարին D խմբում ընդգրկվեց Ֆրանսիայի, Հոլանդիայի և Ավստրիայի հետ:
Ուկրաինան E խմբում է Բելգիայի, Ռումինիայի և Սլովակիայի հետ:
Վրաստանը մեկնարկային խաղը կանցկացնի Թուրքիայի հետ հունիսի 18-ին՝ Դորտմունդում, այնուհետև՝ հունիսի 22-ին Համբուրգում չեխերի հետ, իսկ հունիսի 26-ին Գելզենկիրխենում՝ Շալկեի մարզադաշտում, խմբային փուլի հանդիպումները կավարտի Կրիշտիանու Ռոնալդուի Պորտուգալիայի ընտրանու հետ մրցավեճով։
Ազգային հավաքականը մարզում է ֆրանսիացի Վիլի Սանյոլը, ով Մյունխենի «Բավարիայում» 9 տարվա խաղային փորձ ունի։
Լեհաստանը հունիսի 16-ին Համբուրգում կխաղա Հոլանդիայի հետ, հունիսի 21-ին Բեռլինում՝ Ավստրիայի, իսկ 25-ին՝ Ֆրանսիայի հետ:
Ուկրաինան հունիսի 17-ին Մյունխենում ուժերը կչափի Ռումինիայի հետ, այնուհետև հունիսի 21-ին Դյուսելդորֆում Սլովակիայի հետ, իսկ հունիսի 26-ին՝ Շտուտգարտում՝ Բելգիայի ընտրանու հետ:
Վրացի ֆուտբոլիստները մեկ անգամ արդեն դարձել են Եվրոպայի չեմպիոն։ Նրանք առաջին անգամ տիտղոսը նվաճել են Խորհրդային Միության հավաքականում՝ 1960 թվականին։ Իսկ հիմա պատմության մեջ առաջին անգամ անկախ երկրին հնարավորություն է տրվում ստեղծել սեփական ֆուտբոլային պատմությունը Գերմանիայում։