Օկուպացված Ցխինվալիի շրջանի դե ֆակտո անվտանգության ծառայության տվյալներով՝ Վրաստանի քաղաքացի Նուկրի Կալաշնիկովը բանտից ազատ է արձակվել և սեպտեմբերի 27-ին հանձնվել վրացական կողմին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Նուկրի Կալաշնիկովը ձերբակալվել է օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների կողմից 2022 թվականի հունիսի 22-ին։ Հունիսի 24-ին Ցխինվալիի դե ֆակտո դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով՝ «Պետական սահմանի ապօրինի հատում» և դատապարտել չորս ամսվա ազատազրկման։
Քարելիի մունիցիպալիտետի բնակիչ Նուկրի Կալաշնիկովի ձերբակալության մասին Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչ Իրակլի Անթաձեն հայտարարել է սեպտեմբերի 23-ին:
Ցխինվալիի բանտում անօրինական կալանքի տակ են մնում Վրաստանի չորս քաղաքացիներ՝ Գելա Իոբաշվիլին, Կախաբեր Նաթաձեն, Լաշա Խեթերելին և նախկին զինծառայող Մամուկա Չխիկվաձեն, ով ձերբակալվել էր 2021 թվականի դեկտեմբերին և դատապարտվել 3,8 տարվա ազատազրկման։
Անցյալ տարի Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն ուժերը Աբխազիայի ուղղությամբ ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի 11 քաղաքացու, Ցխինվալիում` 70-ին: Օկուպացված Աբխազիայում անօրինական կալանքի տակ է մնում Իրակլի Բեբուան, ով ձերբակալվել էր Գալիի շրջանում 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Աբխազիայի դրոշն այրելու համար։
Փաստը պատկերող տեսանյութում Բեբուան ասում է, որ միտումնավոր այրել է դրոշը, քանի որ իրեն դուր չի գալիս սեպտեմբերի 27-ը՝ Սոխումիի անկման օրը, Աբխազիայում որպես տոն նշել, և «ուզում է, որ վրացիներն ու աբխազները եղբայր լինեն»։ .
Իրակլի Բեբուային ձերբակալել են դրոշն այրելուց մի քանի րոպե անց։ Նույն օրը նրա տանը խուզարկության ժամանակ դե ֆակտո ոստիկանությունը նռնակ է հայտնաբերել, որն իբր Բեբուան պահել է իր բարձի տակ։ Աբխազիայի դե ֆակտո դատարանը Բեբուային դատապարտել է 9 տարվա ազատազրկման և պարտադրել 10 հազար ռուբլի տուգանք վճարել։
Բեբուայի տեղացի փաստաբան Ապոլոն Գելեդիայի խոսքով, ընդհանուր ռեժիմի գաղութում պատիժը կրելու մեկ օրը հաշվվում է երկու օր։ Ուստի Բեբուան բանտում կլինի 4 տարի և վեց ամիս։
