Վրաստանի քաղաքացիները կողմ չեն երկրում ՌԴ քաղաքացիների ներկայությանը. IRI

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) հասարակական կարծիքի վերջին հարցումը ցույց է տալիս, որ Վրաստանի քաղաքացիները կողմ երկրում ՌԴ քաղաքացիների ներկայությանը։ Հարցվածների 78%-ը դեմ է, որ Ռուսաստանի քաղաքացիներն իրավունք ունենան առանց վիզայի Վրաստան մուտք գործել, բիզնես գրանցել կամ գույք ձեռք բերել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մեր տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանի քաղաքացիները դեմ են ռազմական մոբիլիզացիայից փախած ռուսների՝ երկիր զանգվածային հոսքին։ Անհրաժեշտ է, որ Վրաստանի կառավարությունը հաշվի առնի նշված տրամադրությունները»,- ասել է Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի Եվրասիական ներկայացուցչության տնօրեն Սթիվեն Նիքսը։

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի ներկա իշխանության հարաբերությունները Ռուսաստանի հետ, ընդհանուր առմամբ 42%-ը դրական է գնահատում (12%-ը շատ դրական, 30%-ը՝ մասամբ դրական), իսկ 50%-ը՝ բացասական (29%-ը՝ շատ բացասական, և 21% մասամբ բացասական):

Հարցին, թե հաշվի առնելով Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների ներկա վիճակը, որքանո՞վ եք ձեզ ապահով զգում, 13%-ը պատասխանել է՝ շատ անվտանգ, 36%-ը պատասխանել է՝ մասամբ անվտանգ է։ Ընդհանուր առմամբ 49%-ն իրեն ապահով չի զգում։

Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիան ավարտվել է, թե դեռ շարունակվում է հարցին՝ 76%-ը պատասխանում է, որ այն դեռ շարունակվում է։ 18%-ը կարծում է, որ այն ավարտված է, բայց կարող է վերսկսվել: Միայն 4%-ն է կարծում, որ ռուսական ագրեսիան ավարտված է և դժվար թե վերսկսվի։

Հետևյալ իրավունքներից որո՞նք պետք է ունենան Ռուսաստանի քաղաքացիները. առանց վիզայի մուտք գործել Վրաստան - 14%-ը կողմ է, գրանցել բիզնես - 8%-ը կողմ է, գույք գնել - 5%-ը կողմ է։ Իսկ 78%-ը կարծում է, որ վերը նշվածներից ոչ մեկի իրավունքը չպետք է ունենան։

Քաղաքացիների 38%-ը կարծում է, որ ռուս զբոսաշրջիկներին չի կարելի թույլ տալ մուտք գործել Վրաստան, քանի դեռ չեն վերադարձվել Վրաստանի օկուպացված տարածքները, 26%-ը նրանց հանդեպ դրական է տրամադրված՝ տնտեսական կարիքներից ելնելով։

IRI-ի պատվերով հետազոտությունն իրականացվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Հետազոտությանը մասնակցել է ընտրական իրավունք և տարիք ունեցող 1500 հարցվող։ Սխալների սահմանը +/- 2,5% է, պատասխանների ցուցանիշը՝ 74%։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):