Վրաստանի քաղաքացիները պարզեցված ձևով կկարողանան աշխատել Հունգարիայում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Հունգարիայի կառավարության կողմից սահմանված դեֆիցիտային մասնագիտություն ունեցող Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան աշխատանք գտնել Հունգարիայում։ Զբաղվածության ծրագիրը փորձնական ռեժիմով առցանց դիմումների ընդունումը կսկսի 2022 թվականի սեպտեմբերից, իսկ ամբողջությամբ կգործի 2023 թվականից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հունգարիայի կառավարությունը դեֆիցիտային մասնագիտությունների ցանկում ներառել է մոտ 150 մասնագիտություն, այդ թվում՝ վարորդ, շինարար, բանկային գանձապահ, մեխանիկ, էլեկտրիկ, եռակցող, ՏՏ մասնագետ, խոհարար, մատուցողուհի, բուժքույր, մերսող թերապևտ, սոցիալական աշխատող, գույքի պահակ, սննդի արդյունաբերություն, գյուղատնտեսության մասնագետ, գրասենյակի ադմինիստրատոր, մենեջեր և այլն։

Վրաստանի այն քաղաքացիները, որոնք ունեն դեֆիցիտային մասնագիտությունը հաստատող փաստաթուղթ և համապատասխանում են հունգարացի գործատուների պահանջներին, կկարողանան օրինականորեն աշխատել Հունգարիայում 3 ամսից մինչև 5 տարի ժամկետով։ Գործատուները կսահմանեն վարձատրությունը և պայմանագրով կկարգավորեն աշխատանքային հարաբերությունները։

«Շնորհակալություն եմ հայտնում հունգարացի գործընկերներին՝ Վրաստանը ներառելու այն երկրների ցանկում, որոնք օգտվում են նշված պարզեցված ընթացակարգերից։ Այս փաստը մեր երկրին Հունգարիայի անմնացորդ աջակցության ևս մեկ հստակ դրսևորումն է»,- իր հունգարացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։

Հանդիպմանը երկու երկրների արտգործնախարարները խոսել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման մասին։ Այս համատեքստում նշվել է Wizz Air-ի կողմից Քութաիսիի օդանավակայանից չվերթների քանակի ավելացման կարևորությունը։

Հունգարիան Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ է։ Հունգարիային հյուսիսից սահմանակից է Սլովակիան, Ուկրաինան և Ռումինիան՝ արևելքից, Սերբիան և Խորվաթիան հարավից, Սլովենիան՝ հարավ-արևմուտքից, Ավստրիան՝ արևմուտքից։ Երկրի մայրաքաղաքը Բուդապեշտն է, պաշտոնական լեզուն հունգարերենն է, իսկ ազգային արժույթը՝ ֆորինտը։ 1 ֆորինտն արժե 0,0071 լարի։

Հունգարիան զարգացած արդյունաբերական-ագրարային երկիր է՝ ինտենսիվ գյուղատնտեսությամբ։ Միջին ընդհանուր աշխատավարձը կազմում է 1027 եվրո։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։