Թուրքական Enka İnşaat ընկերության հայտարարության համաձայն՝ Նամախվանի հիդրոէլեկտրակայանի նախագծի հետ կապված միջազգային արբիտրաժային գործընթացն ավարտվել է և Վրաստանի կառավարությանը պարտավորեցրել են Enka Renewables ՍՊԸ-ին որպես փոխհատուցում վճարել մոտ 383․2 մլն ԱՄՆ դոլար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 6 Աղմկոտ նիստից հետո ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը
«2021 թվականի սեպտեմբերի 20-ին մենք հայտարարեցինք, որ Վրաստանում Նամախվանի ՀԷԿ-երի կասկադի նախագծի պայմանագիրը խզվել է մեր դուստր ձեռնարկության՝ Enka Renewables ՍՊԸ-ի կողմից։ Դադարեցման վերաբերյալ ընթացող միջազգային արբիտրաժային գործընթացն ավարտվել է։ Սահմանվել է, որ մեր դուստր ձեռնարկությունը օրինական կերպով խզել է պայմանագիրը, և Վրաստանի կառավարությանը կպարտադրվի վճարել դուստր ընկերությանը մոտավորապես 383․2 միլիոն դոլար փոխհատուցում, ներառյալ տոկոսները», - ասվում է ընկերության դեկտեմբերի 2-ի հայտարարության մեջ: Վրաստանի կառավարությունն այս հարցի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակել։
Նամախվանի ՀԷԿ-ի կասկադի կառուցումը նախատեսվում էր Ծղալտուբոյի և Ցագերիի մունիցիպալիտետներում՝ Ռիոնի գետի վրա։ Ծրագիրը ներառում էր երկու ՀԷԿ՝ «Զեմո Նամախվանի ՀԷԿ»՝ 100 ՄՎտ դրվածքային հզորությամբ և «Քվեմո Նամախվանի ՀԷԿ»՝ 324 ՄՎտ դրվածքային հզորությամբ։ «Զեմո Նամախվանի ՀԷԿ»-ի 56 մետրանոց ամբարտակը նախատեսվում էր կառուցել Տվիշի գյուղի մոտ։ ՀԷԿ-ի համար մոտ 1000 հեկտար հողատարածք պետք է ջրի տակ անցներ։ «Քվեմո Նամախվանի ՀԷԿ»-ի հիմնական կառույցի համար նախատեսված էր 105 մետր բարձրությամբ ամբարտակի կառուցում Նամախվանի գյուղի վերևում՝ Ռիոնի գետի նեղ հովտում, որտեղ նախատեսվում էր ջրի տակ թողնել ավելի քան 500 հեկտար։ «Քվեմո Նամախվանի ՀԷԿ»-ի համար պետք է կառուցվեր 4400 մետրանոց թունել (տրամագիծը՝ 9 մետր), որով կհոսեր Ռիոնի գետը։
Վրաստանի կառավարությունը ընկերությանը Ռիոնի հովտում ավելի քան 600 հեկտար հող է տվել հիդրոէլեկտրակայանների կառուցման համար, որոնցից 300 հեկտարը որպես սեփականություն, իսկ մնացածը վարձակալությամբ՝ 99 տարով։ Հովտի զգալի մասը տրվել է ընկերությանը նախքան ՀԷԿ-երի կասկադի կառուցման թույլտվությունները։
Ծրագրի դեմ շարունակական բողոքի ակցիաները գլխավորում էր «Հանուն Ռիոնի հովտի փրկության» շարժումը, որն իր դեմ լինելը բացատրում էր սպասվող սպառնալիքներով և կառավարության և ներդրողի միջև պայմանագրի կաբալային պայմաններով։ 2021 թվականին հասարակական բուռն բողոքի արդյունքում ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցվեց։ Enka Renewables-ը Վրաստանի կառավարությանը 2021 թվականի սեպտեմբերին տեղեկացրել է, որ հրաժարվում է իրականացնել «Նամախվանի ՀԷԿ»-ի նախագիծը և խզում է 2019 թվականին ստորագրված պայմանագիրը։ 2022-2023 թվականներին այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բազմիցս ասել է, որ պետության մասնակցությամբ կառուցվելու են խոշոր հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում՝ «Նամախվանի ՀԷԿ»-ը։