Վրաստանի ռեգբիի հավաքականը նոյեմբերի երրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց Քարդիֆում Ուելսի ընտրանու հետ և տարավ պատմական հաղթանակ։ Վրաստանի հավաքականը 13:12 հաշվով հաղթեց Ուելսի թիմին:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Հանդիպման առաջին խաղակեսում տանտերերը հաղթում էին 12:3 հաշվով։ Երկրորդ խաղակեսում վրացի մարզիկները կարողացան վերադառնալ խաղին և դրամատիկ վերջին րոպեներին հաղթեցին։ Լուկա Մատկավան տուգանային հարվածով Վրաստանի հավաքականին բերեց վճռորոշ երեք միավորը։
Լևան Մաիսաշվիլիի թիմին հաջողվեց պատմության մեջ առաջին անգամ հաղթել Ուելսի հավաքականին։ Վրացի ռեգբիստներին հաջողվել է հաղթել նոյեմբերին կայացած երեք ստուգողական հանդիպումներից երկուսում։
«Ավելորդ է խոսել այն մասին, թե որքան կարևոր էր այս խաղը մեզ համար։ Այդպիսի թիմերին բնորոշ է այն, որ ի սկզբանե ազդեցություն են գործում և շատ ուժեղ հարվածներ են հասցնում մեզ, շատ դեպքերում արդյունքի են հասնում։ Մեր պլանը հակառակն էր, որ դա մենք անեինք, և մենք իսկապես հաջողեցինք։ Առաջին րոպեներին մենք հնարավորություն ունեինք փորձելու, առաջին միավորները խլեցինք, բայց դրանից հետո, ցավոք, մի քանի սխալների արդյունքում հայտնվեցինք հետապնդողի դերում, իսկ տղաների անունից կարող եմ ասել, որ մինչև վերջ կար հավատ խաղային պլանի հանդեպ, փոքր սխալներ եղան, բայց ընդհանուր առմամբ այն ավարտվեց մեր օգտին։ Երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց ավելի լավ կառավարել խաղը։ Փոխարինողները մեծ ուժ բերեցին, և մենք այս հնարավորությունը բաց չթողեցինք»,- ասել է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևան Մաիսաշվիլին։
Խաղից հետո Prime Video-ի հետ զրույցում Ուելսի ավագ Ջասթին Տիպուրիկն ասել է. «Հիասթափված եմ արդյունքից: Երկրորդ խաղակեսում ոչինչ չկարողացանք անել։
Վրացիները մեզնից լավն էին: Նրանց հետ խաղում պարտվելը հաճելի չէ, բայց նրանք առավելագույնը օգտագործեցին իրենց հնարավորությունները և կարողացան հաղթանակ տանել։
Մենք կաղացինք կարգապահության մեջ։ Վրաստանի հավաքականն ունի ֆիզիկապես ուժեղ ռեգբիստներ, և երբ նրանք մոտենում են գծին, նրանց կանգնեցնելը դժվար է դառնում։ Մենք հնարավորություն կունենանք շտկել իրավիճակը հաջորդ շաբաթ Ավստրալիայի դեմ խաղում»։