Վրաստանում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանում ժամը 19:33-ին երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.3 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Օզուրգեթիից 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վակիջվարի գյուղում։ Երկրաշարժը զգացվել է նաև Գուրիայի հարևան շրջաններում՝ Աջարիայում, Սամցխե-Ջավախեթիում և Սամեգրելոյում։ ԱԻ կառավարման ծառայությունը և քաղաքապետարանը ավերածությունների մասին հաղորդագրություն չեն ստացել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ.

Եթե ​​գտնվում եք շենքում՝

Մնացեք տեղում: Մտեք սեղանի կամ այլ կահույքի տակ և ձեռքերը հենեք գետնին։ Խուսափեք պատուհաններից, բուխարիներից, ծանր կահույքից և կենցաղային տեխնիկայից, հեռու մնացեք այն իրերից, որոնք կարող են ընկնել, ինչպիսիք են ջահերը, պատի պահարանները և այլն: Անմիջապես հեռացեք խոհանոցից, քանի որ կահույքը կարող է ընկնել պատից: Մինչև ցնցումների դադարը պետք չէ վազել դուրս կամ աստիճաններով իջնել։ Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, մարդկանց զգալի մասը վնասվածքներ է ստանում հիմնականում շենքերից դուրս գալու ժամանակ։ Չօգտվել վերելակից։

Եթե փողոցում եք՝

Եթե ​​փողոցում եք, աշխատեք հեռու մնալ շենքերից, լուսացույցերից, հոսանքի գծերից և տեղափոխվել համեմատաբար բաց, դատարկ տարածք։

Եթե ղեկին եք՝

Եթե ​ղեկին եք, կանգ առեք, սակայն զգույշ։ Աշխատեք ձեր մեքենան հնարավորինս հեռու պահել երթևեկության գոտուց, մի կանգնեք կամրջի վրա կամ դրա տակ, վերգետնյա անցումների, լուսացույցերի, ծառերի, լուսավորության սյուների կամ ճանապարհային նշանների տակ, մնացեք մեքենայի մեջ մինչև ցնցումների ավարտը, երթևեկությունը վերսկսելուց առաջ ծանոթացեք լուրերին և համոզվեք՝ չի՞ վնասվել ճանապարհի այն հատվածը, որ ուղղությամբ որ պատրաստվում եք գնալ։

Եթե ​​հայտնվել եք փլատակների տակ՝

Մի վառեք կրակայրիչ, մի շարժվեք և մի փորձեք հեռացնել փոշին, ծածկեք ձեր դեմքը հագուստով, հպվեք խողովակին կամ պատին, որպեսզի փրկարարները կարողանան հեշտությամբ գտնել ձեզ: Գոռացեք, բայց հիշեք, որ այս պահին դուք կարող եք վնասակար փոշի կուլ տալ։

Ինչ վերաբերում է տարածված միֆին, թե երկրաշարժի ժամանակ պետք է դռան մոտ կանգնել, ապա դա սուտ է՝ այն ապահով տեղ չէ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):