«ՅՈՒՆԻՍԵՖ»-ի կողմից հաստատված Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված հայտարարության մեջ Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունն իր աջակցությունն է հայտնում վրացի երիտասարդներին, ովքեր պայքարում են եվրոպական ապագայի համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Երեխաների պաշտպանության համաշխարհային օրը մենք ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն մարտահրավերներին, որոնց բախվում են Վրաստանում երեխաներն ու երիտասարդները՝ վերջին 1000 օրվա ընթացքում Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման հետևանքով, ինչպես նաև ամբողջ աշխարհում։
Այս տարվա Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվա հիմնական ուղերձն է «Լսիր ապագային», որն ընդգծում է երեխաների դերը մեր հասարակության մեջ և ներկա ճգնաժամերի պայմաններում նրանց իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը։
Վրաստանում երիտասարդները պայքարում են իրենց իրավունքները, ազատությունը և իրենց երկրի եվրոպական ապագան պաշտպանելու համար։ Մենք ամուր կանգնած ենք նրանց կողքին և ընդգծում ենք խոսքի և հավաքների ազատության նրանց հիմնարար իրավունքները հարգելու անհրաժեշտությունը։
Մենք շարունակում ենք պաշտպանել երեխաներին և երիտասարդներին բռնությունից և լսել նրանց ձայնը։ Եվրամիությունն աջակցում է Վրաստանին յուրաքանչյուր երեխայի և երիտասարդի համար անվտանգ միջավայր ստեղծելու գործում»,- ասված է ԵՄ ներկայացուցչության հայտարարության մեջ։
Երիտասարդները, այդ թվում՝ ուսանողները, ակտիվորեն մասնակցում են բողոքի ցույցերին, որոնք անցկացվում են հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո գրեթե ամեն օր։ Նրանք կարծում են, որ ընտրությունները կեղծվել են և սատարում են նոր ընտրությունների պահանջը։ Մինչ այդ երիտասարդները բողոքում էին «Վրացական երազանքի» կողմից ընդունված այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ։ Վերոնշյալ օրենքը դադարեցրեց Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։
