Վրաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրիպի վիրուսից 2 մարդ է մահացել. Թենգիզ Ցերցվաձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ինֆեկցիոն ախտաբանության և ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրիպի վիրուսից երկու մարդ է մահացել։ Երկու դեպքն էլ գրանցվել է Արևմտյան Վրաստանում։ Խոսքը H1N1-ի վիրուսի մասին է, որը հայտնի է որպես «խոզի գրիպ»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ցավոք, ինձ տեղեկացրին, որ վերջին շաբաթվա ընթացքում երկու մարդ է մահացել։ Մարդու մահը շատ դժվար է անվանել «կաթիլ օվկիանոսում», բայց դա մի կաթիլ է օվկիանոսում՝ համեմատած այն ամենի հետ, ինչ կատարվում է այլ երկրներում։

Չեմ բացառում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը մահացել է գրիպից և դրա բարդություններից, որոնց մասին տեղեկություն չունենք։ Մեր՝ առողջապահության համակարգի ունեցած տեղեկություններով, ընդհանուր առմամբ երկու մարդ է մահացել։ Դա տեղի է ունեցել Արևմտյան Վրաստանում։ Պատճառը, որքան գիտեմ, եղել են ուղեկցող խրոնիկական հիվանդությունները։ Այս երկու անձինք միջին տարիքի էին»,- ասել է Թենգիզ Ցերցվաձեն։

Նրա խոսքով՝ H1N1-ն այսօր ավելի քիչ ագրեսիվ է, քան 2009-2010 թվականներին։ Բացի այդ, առողջապահական համակարգը սովորել է այն ավելի լավ կառավարել, ինչի պատճառով էլ այսպես կոչված խոզի գրիպից մահացության դեպքերը շատ ավելի քիչ են։

«Այնքան էլ ճիշտ չէ ասել, որ հիմա մեզ մոտ շրջանառվում է համաճարակային խոզի գրիպ։ Խոզի գրիպի այդ համաճարակային ժառանգությունը շրջանառվում է, այսինքն՝ այն վերածվել է սովորական սեզոնային գրիպի: H1N1-ը դեռ գերիշխում է։ Վրաստանում ոչ մի արտառոց, տագնապալի կամ խուճապային բան չի կատարվում։ Սա շնչառական վարակների նորմալ, սեզոնային աճ է, և դա ոչ ավելին է, քան եղել է Քովիդից առաջ»,- ասել է Ցերցվաձեն։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը գրիպից մահվան դեպքերի վերաբերյալ հայտարարություն չի արել։

«Վրաստանի լուրերը» հունվարի 11-ին գրել էր, որ Բաթումիի մոր և մանկան կենտրոնական հիվանդանոցում մահացել է 6-ամյա երեխա, որին մի քանի օր տևած բարձր ջերմությունից հետո ծնողները տեղափոխել էին օկուպացված Գալիից։

Վրաստանում շրջանառվում է A տեսակի (ենթատեսակ H1N1՝ այսպես կոչված խոզի գրիպ) վիրուսը։ Այն բնութագրվում է հարբուխով, գլխացավով, բարձր ջերմությամբ, հազով, մկանային ցավով և թունավորման նշաններով։ Ռիսկի խումբը հիմնականում ներառում է երեխաներին ու տարեցներին, ինչպես նաև հղի կանանց և խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկության համաձայն՝ կանխարգելման լավագույն միջոցը գրիպի դեմ պատվաստումն է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):