Բաթումիի մոր և մանկան կենտրոնական հիվանդանոցում մահացել է 6-ամյա երեխան, որին ծնողները մի քանի օր տևած բարձր ջերմությունից հետո բուժման նպատակով տեղափոխել էին օկուպացված Գալիի շրջանից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Երեխային սկզբում տեղավորել են Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոցում։ Ըստ կլինիկայի ղեկավար Սուլխան Օրժոնիայի՝ պացիենտի մոտ մի քանի օր գրանցվել է ջերմություն, շնչառության դժվարություն և հազ:
«Երեխան ընդունվել է շտապ բուժօգնության բաժանմունք։ Գրանցվել է շնչառական և սրտանոթային համակարգերի սուր անբավարարություն։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են մասնագիտացված կլինիկա։ Չնայած վերակենդանացման միջոցառումներին, երեխան մի քանի ժամ անց մահացել է»,- ասել է բժիշկը։
Մարմինը տեղափոխվել է օկուպացված Գալի։
Վրաստանում հիմնականում տարածված է A տեսակի (ենթատեսակ H1N1 - այսպես կոչված խոզի գրիպ) վիրուսը, որը կազմում է լաբորատոր հաստատված դեպքերի գրեթե 1/3-ը։ Վարակը բնութագրվում է հարբուխով, գլխացավով, բարձր ջերմությամբ, հազով, մկանային ցավով և թունավորման նշաններով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկության համաձայն՝ կանխարգելման լավագույն միջոցը գրիպի դեմ պատվաստումն է։
2023-2024 գրիպի սեզոնի համար գրիպի պատվաստման բարձր ռիսկային խմբեր են հանդիսանում. դիալիզի վրա գտնվող անձինք, հեպատիտ C-ով տառապող մարդիկ (միայն նրանք, ովքեր բուժում են ստանում), ՄԻԱՎ վարակով/ՁԻԱՀ-ով տառապող անձինք, օրգանների փոխպատվաստումներով և կիստիկական ֆիբրոզով անձինք, նաև 60 տարեկան և բարձր տարեցներ, հղի կանայք, հանրակրթական ուսումնական հաստատությունների (դպրոցների) ուսուցիչներ, մանկական (ներառյալ փոքր ընտանիքների) և ծերերի ապաստարանների շահառուները և նրանց հոգատար անձնակազմը, պարտադիր պատվաստման ենթակա բժշկական անձնակազմ և այլք:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը սկսվել է հոկտեմբերի երկրորդ կեսից և անվճար է։ Պատվաստումը պոլիկլինիկաներում հնարավոր է 6 ամսականից՝ առանց նախնական գրանցման։
Պատվաստումն իրականացվում է Abbott Laboratories GmbH (Նիդերլանդներ) չորս բաղադրիչ պատվաստանյութով՝ Ինֆլուվակ Տետրա: Որոշ բժշկական կենտրոններում ցանկացողներին առաջարկում են նաև ֆրանսիական պատվաստանյութ, որի արժեքը 80 լարի է։
