Վրաստանի օդանավակայանների միության գլխավոր տնօրեն Իրակլի Քարքաշաձեի խոսքով՝ Wizz Air-ի ինքնաթիռում պայթուցիկ նյութի առկայությունը չի հաստատվել, իսկ Քութայիսի-Բարսելոնա չվերթը կկայանա այսօր՝ ժամը 19:00-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Համապատասխան ծառայությունները ընթացակարգեր են իրականացնում, իրենք էլ հայտարարություն կանեն, սակայն մեզ հասանելիք տեղեկություններով այս պահին պայթուցիկ նյութի առկայության մասին տեղեկությունը չի հաստատվել։ Մենք ավարտել ենք ուղևորների ստուգումը, և նրանք գտնվում են մեկնման սրահում: Քութայիսիի միջազգային օդանավակայանն ամբողջությամբ վերադարձել է աշխատանքի սովորական ռիթմին, և մենք շարունակում ենք ինքնաթիռներ ընդունել»,- ասել է Քարքաշաձեն։
Ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև Քութայիսիի միջազգային օդանավակայանի ղեկավարությունը։ Դրանում նշվում է, որ Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական ստորաբաժանումները ՆԳՆ-ի հետ միասին օպերատիվ կերպով իրականացրել են արձանագրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ և անհետաձգելի հատուկ միջոցառումները՝ ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության մասին ստացված ծանուցման համաձայն։
«Նշված չվերթում պայթուցիկ սարք կամ նյութ չի հայտնաբերվել։ Փաստի առթիվ կատարվում է քննություն»,- հայտնել են օդանավակայանից։
Wizz Air ավիաընկերության W66417 չվերթի ինքնաթիռն այսօր՝ ժամը 12:45-ին, օդ է բարձրացել Բարսելոնայի ուղղությամբ, սակայն մոտ 10 րոպեից կրկին վայրէջք է կատարել Քութայիսիի միջազգային օդանավակայանում։ Անձնակազմը որոշել է վերադառնալ ինքնաթիռում պայթուցիկ նյութերի հավանական առկայության մասին տեղեկություն ստանալուց հետո։ Ինքնաթիռում եղել է 148 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։
Միջադեպի պատճառով Քութայիսիի օդանավակայանի աշխատանքը ընդհատվել է։
