Խաղաղ քաղաքականությամբ մեր երկիրը տանում ենք դեպի միավորում. Ղարիբաշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական միության (EPC) երկրորդ գագաթնաժողովում կխոսի Վրաստանի անվտանգության մարտահրավերների մասին։ Այս մասին նա հայտարարել է գագաթնաժողովի մեկնարկից առաջ։ Ղարիբաշվիլին գլխավոր մարտահրավերներից է նշել օկուպացիան։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Լրագրողները Ղարիբաշվիլիից հետաքրքրվել են, թե ինչ է խնդրում Վրաստանի կառավարությունը երկրի անվտանգությունն ապահովելու համար, ինչին նա պատասխանել է.

«Ցավոք, մենք ոչ Եվրամիության, ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկիր ենք, չունենք անվտանգության հովանոց ու երաշխիքներ։ Ուստի, իհարկե, մեզ համար հատկապես կարևոր է, որ մեր կառավարությունը ճիշտ քայլեր ձեռնարկի այս խիստ անկանխատեսելի միջավայրում առաջին հերթին մեր երկիրը պաշտպանելու, մեր երկիրը փրկելու համար և, իհարկե, մենք պետք է հոգ տանենք մեր ժողովրդի անվտանգության մասին։ Մեր քաղաքականությունը, դա խաղաղ քաղաքականություն է։ Մենք խաղաղությունը պահել ենք, ամրապնդել ենք, այս խաղաղ քաղաքականությամբ մեր երկիրը տանում ենք դեպի միավորում»։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ գագաթնաժողովում կարձանագրի, որ Վրաստանը պատրաստ է և արժանի է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն։ Վարչապետի խոսքով՝ սա միակ ճիշտ ու այլընտրանք չունեցող որոշումը կլինի եվրոպացի գործընկերների համար։

EPC-ի երկրորդ գագաթնաժողովին կմասնակցի նաև Մոլդովա ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Գագաթնաժողովի մեկնարկից առաջ Վրաստանի վարչապետը նշել է, որ Վրաստանը համերաշխություն է հայտնում բարեկամ Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին։

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս պատերազմը շուտ ավարտվի, վերականգնվի տարածքային ամբողջականությունը և խաղաղություն հաստատվի Ուկրաինայում և ամբողջ աշխարհում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին՝ հավելելով. «Իհարկե, մեր մեծ ցանկությունն ու մեծ երազանքն է, որ տեղի ունենա մեր երկրի խաղաղ դեօկուպացիան, մեր երկիրը միավորվի։ Մեր կառավարությունն ամեն ինչ անում է այս ուղղությամբ՝ այս մեծ նպատակին հնարավորինս շուտ հասնելու համար»։

EPC երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել 47 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Գագաթնաժողովին կմասնակցեն նաև Եվրոպական խորհրդի, Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի նախագահները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):