Խանում Ջեյրանովայի երկու երեխաներին պետությանը պարտավորվել է 100 հազար լարի փոխհատուցում վճարել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Պետությանը պարտավորվել է ընդհանուր հաշվով 100 հազար լարի փոխհատուցում վճարել Սագարեջոյի շրջանի Լամբալո գյուղում ինքնասպանություն գործած կնոջ՝ Խանում Ջեյրանովայի երկու երեխաներին։ «Սափարի» հասարակական կազմակերպության իրավաբան Նինո Անդրիաշվիլիի խոսքով՝ երեխաները փոխհատուցում կստանան այն բարոյական տրավմայի համար, որին ականատես են եղել մանկահասակ տարիքում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

2014 թվականի սեպտեմբերի 16-ին Լամբալո գյուղում 30-ամյա Խանում Ջեյրանովայի հարազատները մեղադրել են նրան ամուսնու դավաճանության մեջ, հարձակվել են նրա վրա, քարշ են տվել գյուղով և երեխաների աչքի առաջ հրապարակավ նվաստացրել ու դաժան ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով կինը մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը:

Դեպքից 2 օր անց՝ սեպտեմբերի 18-ին, Խանում Ջեյրանովային մահացած են գտել։ Նախաքննությունը սկսվել է ինքնասպանության հասցնելու մեղադրանքով, սակայն այս տարիների ընթացքում որևէ մեկը չի ձերբակալվել։ Մահացածի ամուսին Աջի Գասանովը դանակով հարվածել է կնոջը բռնության ենթարկած անձանցից մեկի ոտքին, ապա հանձնվել ոստիկանությանը։ Աջի Գասանովին դիտավորյալ սպանության հոդվածով 2014 թվականի դեկտեմբերին Սիղնաղի շրջանային դատարանը դատապարտել է 7 տարվա ազատազրկման։ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին նրան ներում է շնորհել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

2015 թվականին այն ժամանակվա արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Կախեթիի տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում ասել էր, որ Խանում Ջեյրանովայի գործը չպետք է մնա չքննված։ Ըստ նրա՝ գործի վերաբերյալ ապացույցները ինքն էր սկսել հավաքել։ Չնայած Ծուլուկիանիի խոստմանը՝ գործն այդպես էլ չհետաքննվեց։

2018 թվականին «Սափարի» ՀԿ-ն և Մարդու իրավունքների կենտրոնը, համագործակցելով Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի (EHRAC) հետ, բողոք են ներկայացրել ՄԱԿ-ի Կանանց իրավունքների կոմիտե։

2021 թվականի վերջին կոմիտեն որոշել է խախտումը և կոչ արել Վրաստանի իշխանություններին արագ, մանրակրկիտ և անկախ հետաքննություն անցկացնել, ինչպես նաև արդարացի փոխհատուցում վճարել Խանում Ջեյրանովայի երեխաներին։

Դեպքից 8 տարի անց դատախազությունը ձերբակալել է 5 հոգու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Խանում Ջեյրանովայի արժանապատվությունն ու պատիվը ոտնահարելու, գենդերային խտրականության հիմքով նրան ազատությունից ապօրինաբար զրկելու համար։ «Խոսվում էր, որ ամբաստանյալները կազատվեն բանտից՝ համաձայնության հիման վրա։ Մենք կտրականապես դեմ ենք դրան։ Տուժողները նրանց համար առավելագույն պատիժ են պահանջում»,- ասում է փաստաբան Նինո Անդրիաշվիլին։

«Սափարին» ՄԱԿ-ի Կանանց կոմիտեի (CEDAW) որոշումից հետո փոխհատուցման հարցով դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերի հանձնաժողովին։ Նինո Անդրիաշվիլիի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը, որը պատասխանող կողմն էր, փորձել է խուսափել փոխհատուցումը վճարելուց:

«Ֆինանսների նախարարությունն ընդհանրապես չի ճանաչել մեր պահանջը։ Նրանք ասացին, որ պահանջը ոչ մի դեպքում չպետք է կատարվի, քանի որ ՄԱԿ-ի կոմիտեն միայն առաջարկություն է արել»։

Անդրիաշվիլիի խոսքով՝ ՄԱԿ-ի կոմիտեի որոշումից հետո փոխհատուցման վճարման վերաբերյալ դատական ​​վեճն ընդհանրապես օրակարգում չի եղել, և դատավորը պետք է քննարկեր միայն գումարի չափը։ Նման դեպքերում որոշումը կայացվում է առանց բանավոր լսումների, սակայն դատավորը ձայնագրել է նիստը և լսել կողմերի դիրքորոշումները։ «Սափարին» պահանջում էր յուրաքանչյուր երեխայի համար վճարել 100 000 լարի, դատարանը յուրաքանչյուր երեխայի համար փոխհատուցում է սահմանել 50 000 լարի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։