«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել «Վրացական երազանքի» խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստին։ Թեա Ծուլուկիանիի գլխավորած հանձնաժողովն իր առջև նպատակ է դրել ուսումնասիրել «Միացյալ ազգային շարժման» կառավարության գործունեությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
- 5 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 6 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
«Այսօր ինձ սպասում են ոչ լեգիտիմ խորհրդարանի քննիչ հանձնաժողովում, հրավեր էլ եմ ստացել՝ «Սիգնալով»։ Իհարկե, ես չեմ պատրաստվում գնալ ու մասնակցել այդ կրկեսին։
Նախ Բիձինային հրավիրեք որպես «Ազգային շարժման» գլխավոր հովանավոր, մարդ, ով նոյեմբերի 7-ից հետո շարունակեց ֆինանսավորել ռեժիմը։ Ուշադիր հարցրեք, թե քանի միլիոն է նա ներդրել նացերին (Ազգային շարժում կուսակցություն) աջակցելու համար:
Բիձինայից հետո կանչեք բոլոր այն «նաց դատավորներին» և դատախազներին, ովքեր այն ժամանակ և հիմա կոպտորեն ոտնահարում էին մարդկանց իրավունքները, իսկ հետո հաջողությամբ տեղափոխեցիք «Երազանքի» շարքեր»,- գրել է Մամուկա Խազարաձեն Facebook-ում։
Ըստ Խազարաձեի, այն ուժը, որը գողացել է ընտրությունները և չի ճանաչվել ոչ մի ժողովրդավարական երկրի կողմից, ոչ լեգիտիմ է, ինչպես և նրա ստեղծած հանձնաժողովը, որը «փորձում է քաղաքական հետապնդման գործիք լինել և արատավորել» իր անունը։
«Ցավալի է, որ «Երազանք» կուսակցությունն ընդհանրապես չի մտածում ժողովրդի մասին և տնտեսական ճգնաժամի պայմաններում ժողովրդի շահերը հոգալու փոխարեն միակուսակցական հանձնաժողովներ է հորինում։
Ասեմ նաև, որ չնայած Բիձինային ենթակա Մուրուսիձեների կլանի դատարանի գոյությանը, ես երբեք չեմ խուսափել արդարադատությունից։ Այս դեպքում էլ,
գնացեք դատարան, եթե ճշտելու բան ունեք, եկեք այնտեղ կարգավորենք։ Այս քարոզչական հանձնաժողովը անլուրջ է և զավեշտական։
«Երազանքի» քարոզչական իշխանությունը վերջին 5 տարիներին մեր հասցեին զրպարտչական ստեր է տարածում։ Ստրասբուրգի դատարանը վարույթ է ընդունել նախորդ տարի «Երազանքի» կողմից իմ դեմ իրականացված զրպարտության շուրջ մեր հայցը։ Սպասեք Ստրասբուրգի դատավճռին»,- գրել է Խազարաձեն սոցցանցում։
Բացի Մամուկա Խազարաձեից, «Վրացական երազանքի» քննիչ հանձնաժողովը հրավիրել է TBC բանկի մեկ այլ հիմնադիր Բադրի Ջափարիձեին։ Այսօրվա նիստում կքննարկվի «Մագնատի» ՍՊԸ-ի գործը և կլսեն ընկերության հիմնադիր Ջեմալ Լեոնիձեն։
Քրեական օրենսգրքով՝ խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի օրինական պահանջը չկատարելը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։ Օրեր առաջ «Վրացական երազանք» կուսակցությունը արագացված կարգով Խորհրդարանի կանոնակարգում ընդունեց փոփոխություններ, և արդյունքում ժամանակավոր քննիչ հանձնաժողովն իր գործունեության ցանկացած փուլում կարող է հետաքննություն սկսելու հարցը բարձրացնել համապատասխան մարմնին, եթե առկա է հանցավոր արարքի կատարման հիմնավոր կասկած։
